• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Հնագիտական

Բոլոր ժամանակներում մարդիկ հետաքրքրվել են պատմությամբ և եթե որոշ անհատների համար այդ հետաքրքրությունը սահմանափակվում է իր տոհմածառի ուսումնասիրությամբ, ապա, ի տարբերություն նրանց, ժողովուրդը ձգտում է բացահայտել իրենց ծագման գաղտնիքը, իրենց հնագույն պատմությունը։ Եվ հայերը բացառություն չեն։ Ղարաբաղը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Դրա վկայությունն են հանդիսանում ոչ միայն հնագիտական հուշարձանները, այլ նաև տարբեր մշակույթների ու ցեղերի հետքերը, որոնց հիման վրա կազմավորվել է հայ ազգը։ Արցախը հնարավորություն է ընձեռում բառի բուն իմաստով հպվել հայ ժողովրդի պատմության ակունքներին։

 

 

 

 Ամռան ամիսներին հնագիտական արշավախմբերն աշխատում են Ղարաբաղի բազմաթիվ անկյուններում և հյուրերին հնարավորություն է ընձեռվում դիտել, թե ինչպես է դեռևս բազմաթիվ  հանելուկներով  պահպանված արցախյան հինավուրց հողը բացում իր գաղտնիքները։ Զբոսաշրջիկներին առաջարկվում են մի քանի առավել նշանակալի հնագիտական հուշարձաններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն գիտնականների համար։ Այդպիսի հուշարձաններից մեկն է հանդիսանում հելլենիզմի ժամանակաշրջանի ( մ.թ.ա. 1-ին դար) հայկական Տիգրան Մեծ արքայի ( մ.թ.ա. 95-55թթ.) կողմից հիմնադրված Տիգրանակերտ քաղաքը, որը գտնվում է Ստեփանակերտից 36 կմ հեռավորության վրա։ Չնայած նրան, որ պեղումները կատարվում են ընդամենը մի քանի տարի, հնագետներն արդեն պեղել են ամրոցի պատերի մի մասը, պահակային աշտարակը, միջնաբերդի սանդղափուլերը (տեռասները) , քաղաքի ջրամատակարարման համակարգի մաս կազմող ժայռափոր  ջրատարը և այլն։ Այժմ իսկ կարելի է վստահաբար ասել, որ Տիգրանակերտը ժամանակին  ծաղկուն և աշխույժ բնակավայր է եղել, որը տարածաշրջանի կյանքում կարևոր դեր է խաղացել։ Այցելուները կարող են նայել ու անցնել ոչ միայն Ղարաբաղի այդ Պոմպեոսի  փողոցներով, Տիգրանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է վաղ քրիստոնեական բազիլիկ, գերեզմանատեղեր, մի քանի կիլոմետր հեռու՝ ժայռափոր հեթանոսական տաճար, որը հետագայում եկեղեցու է վերածվել (այս եկեղեցին հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում և հանդիսանում է մոլորակի ամենահին եկեղեցիներից մեկը)։  Տիգրանակերտի մոտ է գտնվում լավ պահպանված 18-րդ դարի Շահբուլաղ ամրոցը, իջևանատունը, Տիգրանակերտից վերև՝ Վանքասար լեռան գագաթին է գտնվում 6-7 դդ. բազիլիկը։ Բոլոր այս հուշարձանները ներառված են <<Տիգրանակերտ>>  արգելոցի մեջ։

 Հաջորդ, ավելի հետաքրքիր հնագիտական հուշարձանը, որը խորհուրդ է տրվում այցելել, Ազոխի քարանձավն է, որը գտնվում է Ստեփանակերտից 50 կմ հեռավորության վրա նույնանուն գյուղի մոտ, Հյուսիս – Հարավ մայրուղու վրա։ Քարանձավն աշխարհում  նախամարդու հայտնի ամենահին կայանատեղերից մեկն է։ Այս հուշարձանն ունի բազմաթիվ մուտքեր ու ելքեր, լաբիրինթոսի նմանվող 6 սրահներ, որոնցից ամենամեծը 3000 քառ. մ մակերես է զբաղեցնում։ Այստեղ առաջին անգամ հնագիտական մշակույթի այսպես կոչված աշելյան շերտում հայտնաբերվել են 300 000 տարվա հնության քարե գործիքներ, այն ժամանակվա կենդանական ու բուսական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր։ Քարանձավի հարավային մուտքի մոտ 7 մետր խորության վրա հնագետները հայտնաբերել են քարե դարում ապրած նեանդերթալցի նախամարդու ստորին ծնոտի խոշոր կտոր։ Դրանից առաջ նեանդերթալցու մնացորդներ են հայտնաբերվել  չորս շրջաններում՝ Սիդի Աբդ Երագմենում (Մարոկկո), Շտեյնգեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիադել Դիաբոլոնում (Իտալիա)։ Այդ գտածոն մեծ նշանակություն ունի գիտական աշխարհի համար,  քանի որ վկայում է այն մասին, որ Ղարաբաղը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Ազոխի քարանձավում հայտնաբերված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականության մեջ ստացել է հինգերորդ համարը։ Քարանձավում անցկացվում է էլեկտրական լուսավորություն, այցելուների համար ներսում գցվում են ուղիներ,  մոտ ապագայում քարանձավի մուտքի մոտ զբոսաշրջիկների համար կստեղծվեն բոլոր պայմանները։

<<Գանձերի քարանձավը>>  դեռևս չի բացել բոլոր գաղտնիքները։ Նախամարդու այդ խոշոր բնակատեղին 2003 թվականից սկսած մինչև օրս պարբերաբար հետազոտվում է հայ-անգլո-իսպանական հնագիտական արշավախմբի կողմից։  Հայ ժողովրդի հնագույն պատմության ևս մեկ բեկոր կարելի է համարձակորեն անվանել Ղարաբաղի մարգարիտ Շուշի քաղաք-ամրոցի մոտ հնագետների կողմից պեղված դամբարանաթմբերը  ( մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ)։ Շուշիից ոչ հեռու գտնվում են Կարկառ և Շոշ բերդերը, որտեղ նույնպես պեղումներ են անցկացվում։ Ներկայումս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դիտելու, թե ինչպես է բարձրանում գերհայկական մշակույթը ծածկող գաղտնիքի քողը, զգալ <<պատմության շունչը>>։