• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Մշակութային


Աշխարհը ճանաչելու, ավելին տեսնելու ցանկությունը մարդու մեջ դրված է բնազդային մակարդակում։ Մարդկանց բնորոշ է ձգտումը դեպի նորը, ամենայն չբացահայտվածը, հորիզոնից այն կողմ նայելու ձգտումը և հենց այդ երազանքն է իր հետևից տարել խիզախ, հանդուգն ամբոխից առանձնացող անհատներին։ Եթե ձեր մեջ չի հանգչել ձգտումը դեպի գեղեցիկը և ժամանակակից կյանքի առօրեականությունը չի խլել նոր երկրներ բացելու, հինավուրց  քաղաքակրթությունների ինքնատիպ ու էկզոտիկ մշակույթին ծանոթանալու ցանկությունը, ապա Ղարաբաղից լավ տեղ չեք գտնի։

Արցախը բառի բուն իմաստով թանգարան է բաց երկնքի տակ։ Հազարավոր հինավուրց ճարտարապետական հուշարձաններ (որոնցից շատերի տարիքը 11-12 դարից ավելին է, իսկ որոշներինը՝ հազարամյակներ) , որոնցից են միջնադարյան ճարտարապետության այնպիսի մարգարիտներ, ինչպիսիք են Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը և Գտչավանքը, հիացնում են իրենց անկրկնելի գեղեցկությամբ և քարերի վրա կատարված փորագրությունների նրբագեղությամբ` ստիպելով գլուխ խոնարհել բազում հարյուրամյակներ առաջ ապրած անհայտ ճարտարապետների լուծումների հանճարեղության ու վարպետության առաջ։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու երկրի, նրա պատմության, ճարտարապետության, գրականության, հնագիտության հուշարձանների, ազատամարտիկների մարտական փառքի վայրերի, ինչպես նաև երկրամասի ժամանակակից կերպարի հետ։

 

 

 

 

 

 

 

Կարճ ժամանակահատվածում դուք կկարողանաք ծանոթանալ ինչպես Արցախի ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգության, նրա բարքերի, սովորույթների, լեգենդների, այնպես էլ նրա հանրահայտ խոհանոցի հետ։ Դա հիանալի ակտիվ հանգիստ է, որում կա ամեն ինչ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, գիտելիքների ձեռք բերում, տպավորությունների փոփոխություն և բնության հետ շփվելու հաճույք։

Արհեստավարժ զբոսավարները ոչ միայն մանրամասն կպատմեն յուրաքանչյուր պատմական հուշարձանի պատմությունն ու նրա հետ կապված լեգենդները, այլ նաև հաճույքով կպատասխանեն ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին և ուժերի ներածին չափ կօգնեն ձեզ։ Ղարաբաղի մեղմ առողջ կլիման ու  ճոխ բնությունը, ուղղաբերձ լեռները, կուսական անտառներն ու բյուրեղյա մաքուր լեռնային գետերը ուժեղացնում են Հայաստանի այդ դրախտային անկյունով կատարած ուղևորության տպավորությունները։