• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Մշակույթ

Մշակույթ:

Պատմականորեն Արցախը (Ղարաբաղը) Հայաստանի հյուսիս-արևելյան գավառն է: Ամբողջ հայկական լեռնաշխարհում միանման տնտեսական գործունեության տարածումը, սովորույթներն ու հավատքը, և բնակիչների մեկ ընդհանուր մենթալիտետը հիմք ծառայեցին, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), ինպես և հնում այսօր էլ Հայաստանի այլ տարածքների հետ միասին կազմում է մեկ անխզելի ամբողջություն մշակութային, տնտեսական և լեզվաբանական հարաբերություններում: Բազմաթիվ հնագիտական տվյալներ, որոնք վերաբերում են Էնեոլիթի, բրոնզի և երկաթի դարաշրջաններին վկայում են այն մասին, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մշակույթը ըստ էության հայկական մշակույթի ճյուղ է և ունի շատ զուգահեռներ Հայկական լեռնաշխարհի նույն շրջանի հուշարձանների հետ: Այժմյան Ղարաբաղի հայերի նախնիները, չնայած անցյալի անդադար պատերազմներին, թողել են զարմանալի հարուստ մշակութային ժառանգություն:


Մինչ մեր օրերը,  ամենաքիչը  պահպանվել են ավելի քան չորս հազար պատմաճարտարապետական հուշարձաններ՝ ամրություններ, վանական համալիրներ, եկեղեցիներ և ժամեր, կամուրջներ, պալատային կառույցներ, մեծ թվով խաչքարեր (տապանաքարեր և հուշաքարեր, որոնց հիմքում ընկած է քրիստոնեական խաչը՝ ստեղծված Հայաստանի համար ավանդական եկեղեցական արվեստի ոճով, ընդ որում` ոչ մի խաչքարի վրա նախշը չի կրկնվում), հազարից ավելի պատերի և գերեզմանաքարերի արձանագրություններ հին հայերենով (գրաբար): Արցախը հանդիսանում է քաղաքակրթության օջախներից մեկը ոչ միայն Կովկասում, այլև նրա սահմաններից դուրս: XIX դարում ընդհանուր կովկասյան կյանքում հատուկ դեր է սկսում խաղալ Շուշին՝ Արցախի նախկին մայրաքաղաքը, որը դառնում է հայ մշակութալուսավորչական կյանքի կենտրոններից մեկը: Գալով Արցախ ՝ զբոսաշրջիկները պետք է անպայման իրենց ծրագրերի մեջ ներառեն այցելությունը այս քաղաք: 1828 թվականից այստեղ սկսվեցին հրատարավկել հայկական գրքեր և պարբերականներ (ամսագրեր և թերթեր), բացվել են հայկական եկեղեցական դպրոց (1838), հայկական թատրոն (1891), Ժամհարյանի հիվանդանոցը (1900), կանանց և տղամարդկանց վարժարաններ, ռեալական ուսումնարան,  կառուցվել են Կուսանաց վանքը (1818), Ժողովրդական հավաքների շենքը՝ ձմեռային և ամառային ակումբներով, հինգ գմբեթավոր եկեղեցիներ և երկու մզկիթներ: Կովկասում ամենամեծ եկեղեցական կառույցներից մեկը ճանաչվել է Ղազանչեցոց վանքը(1868-1887):

 

 

Ճարտարապետություն:

Հազարամյակների ընթացքում  Արցախոում ձևավորվել է ճարտարապետություն իր գեղարվեստական և պատմական արժեքներով: Արցախի ավանդական ճարտարապետությունը եկեղեցական  ճարտարապետությունն է՝ եկեղեցիների, վանքերի, մենաստանների և այլնի: Այստեղ՝ ոչ մեծ տարածության վրա կենտրոնացված են մեծ թվով նախորդ դարերի կրոնական և մշակութային հուշարձաններ: Արցախում հայկական մշակութային հուշարձանների թիվը գերազանցում է չորս հազարը: Երկրի պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը գտնվում է գյուղական շրջաններում: Այսօր կարելի է հիանալ հայկական ճարտարապետության հրաշալի գլուխգործոցներով, որոնք իրենց մեծածավալությամբ և ձևավորման հմայիչ լուծումներով իրենց մեջ են կենտրոնացնում ստեղծագործ-ժողովրդի ամբողջ բազմադարյան արարչությունը: Հայկական ճարտարապետության մարգարիտը՝ Գանձասարի վանքը, V-VI դարերի հրաշալի վանական համալիր Դադիվանքը իր տասը կառույցներով, Ամարասը, Վաչագան Բարեպաշտի վանքը և քրիստոնեական պատմության և Ղարաբաղի մշակույթի շատ ուրիշ հուշարձաններ: Լեռնային Ղարաբաղում պահպանվել են ոչ միայն քրիստոնեական, այլև իսլամական ճարտարապետության հուշարձաններ:Այսպես, մինչև մեր օրերը պահպանվել են 19-րդ դարի վերջի 6 մզկիթներ, որոնցից երեքը Շուշիում, և մեկական Աղդամում, Հորադիզում և Ֆիզուլիում: Բացի այդ պահպանվել են մուսուլմանական գերեզմանատներ և դամբարաններ: 405-406թթ.–ին հայ ազգի հանճարեղ որդին՝ Մեսրոպ Մաշտոցը, զարմանալի նրբությամբ որոշելով հայոց լեզվի ձայնային համակարգը, ստեղծեց հայկական այբուբենը, որը համապատասխան էր այդ ժամանակաշրջանի լեզվին և չէր պահանջում լուրջ ուղղումներ նույնիսկ իր ստեղծումից 16 դար անց: Գրերի գյուտի շնորհիվ, բացվեցին դպրոցներ մայրենի  լեզվով, որտեղ առաջին ուսուցիչը հենց Մեսրոպ Մաշտոցն էր: Առաջին հայկական դպրոցներից մեկը նա հիմնադրեց Ամարասում և հայկական գրերի ուսուցումը սկսեց հենց այստեղից:

 Աշխարհում քիչ քաղաքներ կան՝ բազմադարյան պատմությամբ, որ կարող են հպարտանալ փողոցների մաքրությամբ և գեղեցկությամբ: Ստեփանակերտը կարող է: Սա փոքրիկ, մաքուր և կանաչ քաղաք է, որի գեղեցկությամբ հիանում է յուրաքանչյուր այցելու: Չէ որ մաքուր է ոչ այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Եվ Ստեփանակերտի բնակչության հենց այս որակը շատ բան է ասում նրա մշակույթի, հյուրընկալության, կենցաղի, զբոսաշրջիկների և հենց իրենց հանդեպ հարգանքի մասին: Անցնելով փողոցներով՝ կարելի է նկատել բազմաթիվ հուշարձաններ՝ ստեղծված երկրի ժամանակակից վարպետների կողմից: Ռոբերտ Պետրոսյանի քանդակը՝ «Ղարաբաղցի այան», կերպավորում է ղարաբաղցի տատիկին՝ իշխանություն ունեցող կնոջը, ընտանեկան օջախի և հին ավանդույթների պահապանին: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում ՝ «Պյատաչյոկ» անունով վայրում և շրջապատված է փոքրիկ ծառերով: «Կանաչ զբոսայգում», ժողովուրդը կոչում է «Վերին զբոսայգի»,  բարձր պատվանդանին վեր է խոյանում հպարտ արծիվը՝ ազատության, իշխանության, անմահության, հեռատեսության և ուժի խորհրդանիշը: Հետաքրքիր աշխատանք է «Երեք ակունք» աղբյուր-քանդակը, որը գտնվում է Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի կողքին: Նկարիչը փոխանցում է հոգու երեք վիճակ՝ ուրախություն, մտահոգություն և տխրություն: Աղբյուրի ջուրը պարզ է և ունի զարմանալի համ: Համահայկական մշակույթում մեծ զարգացման է հասել Արցախի դեկորատիվ-կիրառական արվեստը: Տեղի բնական մետաքսից պատրաստված ապրանքների օրինակները, գորգերը, գոբելեները, ոսկե և արծաթե զարդերը, այդ թվում անցած ժամանակներում պատրաստվածները, բազմիցս ցուցադրվել են և արժանացել բարձր գնահատականի Մոսկվայում, Ֆիլադելֆիայում և Փարիզում անցկացվող միջազգային ցուցահանդեսներում և տոնավաճառներում: Ստեփանակերտում գործում են հուշանվերների խանութներ «Նռենի», «Վերնիսաժ» և «Դղյակ»: Այստեղ ներկայացված է բացառիկ հուշանվերների և նվերների լայն ընտրանի: Այստեղ կարելի է ձեռք բերել փայտի վարպետի ստեղծագործություններ, հուշանվեր գորգեր Արցախի խորհրդանիշներով, զարդեր ազգային ոճով, կավե իրեր և այլն:

Երաժշտություն

Յուրաքանչյուր ազգ ունի իր սեփական ազգային երաժշտությունը, հեղինակային և ժողովրդական իր երգերը: Ղարաբաղյան երգերը չես շփոթի մեկ այլ երգի հետ: Լսողների մոտ նրանք առաջացնում են վառ էմոցիոնալ արձագանք և համարվում են ղարաբաղցիների կյանքի անքակտելի մասը: Այս երգերը դժվար պահերին օգնում են ժողովրդին, ուրախանում են տոների ժամանակ, և կապում են մեկ միասնական կամքով: Այս շրջանի երաժշտական մշակույթին ծանոթանալով՝ զբոսաշրջիկները կզարմանան, թե որքան հարուստ և բազմակերպ է այն: «Նախշուն բաջի», «14», «Դերունց ձոր», «Թմբլաչի Խաչեն», «Հորովել»: Այս երգերը երգվում են սերնդե սերունդ և փոխանցում են արցախյան ժողովրդի ինքնատիպությունը: Ամբողջապես այդ ինքնատիպությանը հասնում են նաև օրիգինալ հայկական երաժշտական գործիքների հնչեղության շնորհիվ, որոնք պահպանվել են հին ժամանակներից՝ զուռնա, քամանչա, թառ, դուդուկ և այլն:

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) մշակույթի համակարգը ներառում է պետական դրամատիկական թատրոնը, պետական երգչախմբերը, գրադարանները, մշակույթի տները, երիտասարդական պալատները, ակումբները, թանգարանները, պատկերասրահները, երաժշտական դպրոցները, երաժշտական ուսումնարանը, արվեստի դպրոցը, և պատմաճարտարապետական հուշարձանները: Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) գործում են գրողների միություն, ժուռնալիստների միություն, նկարիչների միություն, որոնց գործերը ցուցադրվում են հանրապետությունում և արտասահմանյան երկրներում: Միության անդամների մեջ կան ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև նրա սահմաններից դուրս հանրաճանաչ գրողներ, լրագրողներ,  նկարիչներ: Պետական էստրադային երգչախումբը՝ «Ղարաբաղը», ստեղծվել է 1997 թվականի մարտին: Նրա երգացանկում կան հայ և արտասահմանյան կոմպոզիտորների երգեր:

Կամերային երգչախումբը՝ «Վարարակնը», որը ստեղծվել է 1990 թվականին Արցախի առաջին պրոֆեսիոնալ երգչախումբն է: 1998 թվականին այն ստացավ պետական կարգավիճակ: 1992  թվականին ստեղծված «Արցախի բալիկներ» երգչախումբը համերգային ծրագրերով ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում և մի շարք արտասահմանյան երկրներում՝ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ –ում, Հունաստանում: 1995 թվականին բելգիական «Ամադեուս» կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացված երգի փառատոնում, որը դարձել է ավանդույթ և կազմակերպվում է ամեն տարի, երգչախումբը ստացավ յոթ ոսկե մեդալ և Գրան Պրի: 1997 թվականին երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի Պետական ազգային երգչախումբը՝ «Մենք ենք, մեր սարերը», ևս ունի հետաքրքիր ծրագիր: Երգացանկում հիմնականում ղարաբաղյան ազգային է, ինչպես նաև հայկական տարբեր մարզերի հայրենասիրական, ֆիդայական և ազգային երգեր:

Արցախի կամերային նվագախումբը ստեղծվել է 2004 թվականին: Նվագախմբում նվագում են Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտներ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ:

2004 թվականին «Արցախի տաղանդավոր երիտասարդության աջակցության համար» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում ստեղծվել է «Արցախի ձայներ» նախագիծը: Այն դարձավ «Կռունկ 2005», 2006թ. –ի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների դափնեկիր: Նախագիծը չունի պետական աշխատակազմի կարգավիճակ: Իրենց զինանոցում ունեն ձայնասկավառակ, single՝ Արցախի պետական հիմնը, DVD (մյուզիքլի հեռուստատարբերակ), տեսահոլովակներ:

1932 թվականին է ստեղծվել այսօր հայտնի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, որի հիմնադիրը եղել է հայ բեմի մեծություն Կարո Ալվարյանը:

Ստեփանակերտում է գտնվում Արցախի պետական պատմաազգագրական  թանգարանը, որը ստեղծվել է 1938 թվականին: Հետագայում մասնաճյուղեր բացվեցին Շուշիում, Մարտունիում, Հադրութում, Մարտակերտում, Ասկերանում և Քաշաթաղում: 1938 թվականին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում  գերմանացի հնէաբան Հումելը իրականացրեց հնագիտական պեղումներ: Հենց գտնված նմուշները հիմք դարձան թանգարանի համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են վեց շրջանային մշակույթի տներ, 127 գյուղական ակումբներ, 136 գյուղական գրադարաններ, 7 պատմաազգագրական թանգարաններ, 6 երաժշտական դպրոցներ և մեկ արվեստի դպրոց, 10 մանկապատանեկան մարզական դպրոցներ: Այստեղ նաև գործում են 19 ֆեդերացիաներ՝ շախմատի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, մարզական խաղերի, ձյուդոյի,կարատեի, սամբոյի, ծանրամարտի, բոքսի և ուշուի, թայլանդական բոքսի, թեթև մարմնամարզության և այլն:

 Անկախության օրվա (սեպտեմբերի 2) առթիվ հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում ամբողջ հանրապետությունում: Ամեն տարի այդ օրը Վերածննդի հրապարակում տեղի է ունենում մեծ տոնական համերգ տեղի, ինչպես նաև Հայաստանի և արտասահմանյան երգիչների մասնակցությամբ: Տոնական օրն ավարտվում է հրավառությամբ: Անկախության օրը հատկապես հետքրքիր են նշում Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Այստեղ բացի տոնական համերգներից և հրավառությունից, կազմակերպվում են նաև էշերի վազք, որոնց հաղթողները դրամական պարգև են ստանում: Արցախում մեծապես նշվում է մայիսի 9-ի եռակի տոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի տոնը (Արցախի ժողովուրդը անմիջական մասնակցություն է ունեցել պատերազմին), Շուշիի ազատագրման օրը, ԱՀ-ի Պաշտպանության բանակի ստեղծումը: Այդ օրը Վերածննդի հրապարակում անցկացվում է զինվորական զորահանդես, կազմակերպվում են մի շարք մշակութային և մարզական միջոցառումներ: Ամեն տարի գարնանը անցկացվում է համահայկական «Շնորհ» երգերի մրցույթ–փառատոնը Արցախի, Հայաստանի և այլ երկրների երիտասարդ կատարողների մասնակցությամբ: 2010 թվականից ԱՀ-ի Մշակույթի նախարարության կողմից ամեն տարի ամռան վերջին անցկացվում է դասական երաժշտության միջազգային «Տնջրի» փառատոնը, որը գրավում է հազարավոր երաժշտասերների մոլորակի բոլոր ծայրերից: