• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ՏԱՐԱԴՐԱՄԸ ԵՎ ԲԱՆԿԵՐԸ

Տեղական արժույթը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի իր արժույթը: ԼՂՀ-ի տարածքում օգտագործվում է Հայաստանի արժույթն և ֆիքսված դրամական միավորը հայկական դրամն է (Armenian Dram - AMD) կամ ուղղակի «դրամ»: Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Չնայած կանխիկ լուման այլևս շրջանառության մեջ չէ, բանկային հաշվարկների ժամանակ այն դեռևս գործում է: ԼՂՀ-ում ներկայիս շրջանառվող թղթադրամներն են` 1000, 5000, 10 000, 20 000, 50 000 և 100 000 դրամանոցները, իսկ մանրադրամներն են` 10, 20, 50, 100, 200, 500 դրամանոցները: Հայկական դրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ տատանվում է 1 դոլլարի դիմաց՝  400 դրամի սահմաններում:

Տարադրամի փոխանակումը

Ղարաբաղ թույլատրվում է ներմուծել անսահմանափակ քանակությամբ կանխիկ գումար` և տեղական արժույթով, և արտարժույթով կամ էլ միջազգային վարկային քարտերով («VISA», «MASTERCARD», «MAESTRO» և «AMERICAN EXSPRESS»): Ցանկացած հեշտ փոխարինվող արժույթ կարելի է փոխանակել հայկական դրամով Ղարաբաղ ժամանելուն պես, որևէ բանկում, հյուրանոցների մեծ մասում, Ստեփանակերտում կամ շրջաններում գտնվող լիցենզավորված փոխանակման գրասենյակներում: Արժույթի փոխարժեքները տատանվում են աննշան չափով: Ամենօրյա փոխարժեքների փոփոխություններն կարելի է ծանոթանալ www.cba.am  ինտերնետային կայքէջում:

Կանխիկ գումարի ստացում բանկոմատներից

Միջազգային վարկային «VISA», «MASTERCARD» և «MAESTRO» քարտեր ունեցողները կարող են կանխիկ գումար ստանալ տեղական արժույթով կամ արտարժույթով այն բանկերից, որոնք աշխատում են իրենց վարկային ընկերությունների հետ: Բանկոմատները տեղադրված են բանկերի մուտքերի մոտ կամ սուպերմարկետներում:

Գնումների կատարումը և կանխիկ վճարումները

Ըստ գործող օրենսդրության ապրանքների կամ ծառայությունների դիմաց պետք է վճարել միայն հայկական դրամով: Բոլոր վճարումներում հաշվարկվում են նաև հարկերը: Խանութպանները, ապրանք վաճառողները և ծառայություններ մատուցողները իրավունք չունեն վերցնելու տարադրամ կամ փոխանակելու այն:

Թեյավճար և սակարկելու հնարավորությունը

Թեյավճար տալը ընդունված է ԼՂՀ-ում, հատկապես ռեստորաններում, սրճարաններում, ինչպես նաև այլ ծառայությունների համար, օրինակ` տաքսի ծառայության, ուղեբեռների տեղափոխության դիմաց: Հյուրանոցներում թեյավճար է տրվում բեռնակիրներին, սպասուհիներին և ծառայողական կազմի այլ անդամներին: Խանութներում և ծառայություններ մատուցող գրասենյակներում ընդունելի չէ սակարկելը, իսկ շուկաներում չպետք է տատանվել և պետք է սակարկել, քանի որ այն առևտրի ավանդական մաս է համարվում:

Բանկային մասնաճյուղեր

ԼՂՀ մայրաքաղաքում, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներում գործում են տարբեր բանկերի մասնաճյուղեր: Ընդհանրապես, բանկերի մասնաճյուղերը աշխատում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 16:00 կամ 17:00, ընդմիջումը` ժամը 13:00-ից մինչև 14:00: Շաբաթ և կիրակի օրերին գրեթե բոլոր բանկերը փակ են:

ԼՂՀ-ում գործող բանկերի և դրանց կոնտակտային տվյալների ցանկը

Արցախբանկ`  ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 25, հեռ.` (+374 47) 94 34 12, կայքէջ: www.ab.am

Արդշինինվեստբանկ` ք. Ստեփանակերտ, Մ. Մաշտոցի 1, հեռ.` (+374 47) 94 15 39

Հայէկոնոմբանկ` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 21, հեռ.`(+374 47) 94 07 38

Արարատբանկ` ք. Ստեփանակերտ, Մ. Մաշտոցի 1ա, հեռ.`(+374 47) 94 79 35

Յունիբանկ` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 9, հեռ.`(+374 47) 94 92 17

 Ամերիա բանկ, հասցե` ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 21, հեռ.`(+374 47) 94 52 96, (+374 47) 97 12 40