• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Մաքսային վերահսկողություն

Հայաստան ժամանելուց և այնտեղից մեկնելուց խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ տեղի մաքսային կանոնների մասին: Հայաստանի սահմանադրության համաձայն, մաքսային սահմանով արգելված է հետևյալ ապրանքների հատումը.

1) Պետական գաղտնիք պարունակող նյութերը,

2) ՀՀ-ում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքները:

Արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող տուրիստները բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար կարող են ներմուծել մինչև 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթը  չգերազանցող չափով  դեղեր և դեղանյութեր, եթե փաստաթղթով հիմնավորված չէ բուժման համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը: Տուրիստները իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ-ից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Վերոնշյալ գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ: Ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ ներմուծել մինչև 15 հազար եվրոյին համարժեք կանխիկ դրամ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Վերոնշյալ գումարը գերազանցելու դեպքում նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման: Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման` որպես ուղեկցող բեռ, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50  կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը: Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք չունեն գործարանային փաթեթավորում և պիտակավորում: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ՀԾ կայքից՝ http://www.customs.am/Content.aspx?itn=csCIGuidelinesForPhysicalPersons

Բոլոր այս վերը նշված մաքսային կանոնները վերաբերվում են ՀՀ սահմանը հատելուն, և ոչ ԼՂՀ –ին, քանի որ ԼՂՀ-ի և Հայաստանի միջև սահմանը դասական միջպետական սահման չէ: Անձնագրավիզային վերահսկման կետը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Աղավնո (նախկին Զաբուխ) գյուղից քիչ հեռու: Այստեղ իրականացվում է անձնագրերի և վիզաների միայն ընտրովի ստուգում` առանց մաքսային ստուգման: