• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգնություն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակների ծառայությունները Ղարաբաղում գործում են շուրջօրյա: Այս բոլոր ծառայությունները մատուցում են անվճար շտապ օգնություն օրվա ցանկացած ժամանակ` ներառյալ տոն և հանգստյան օրերը: Չկա մեկ միասնական փրկարար ծառայություն, նրանցից յուրաքանչյուրն իրականացնում է առանձին օգնություն, երբ իրենց հեռախոսահամարներին քաղաքացիներից զանգեր են ստացվում:

Անհրաժեշտ հեռախոսահամարներ`

101 – Հրշեջ ծառայություն

102 – Ոստիկանություն

103 – Շտապ բժշկական օգնություն

104 – Բնական գազի վթարային ծառայություն

112 – Արտակարգ իրավիճակների վարչություն

107 – Միջքաղաքային հեռախոսակապի ծառայություն

108 – Հեռախոսակապի ծառայություն

109 – Տեղեկատու ծառայություն

 

Հրշեջ ծառայություն

ԼՂՀ բոլոր բնակավայրերում հրշեջ ծառայությունների գործառույթները պետականորեն անվճար են: Հրշեջ ծառայություններին զանգերը նույնպես իրականացվում են անվճար:

Ոստիկանություն

Անհրաժեշտության դեպքում զբոսաշրջիկները կարող են դիմել քաղաքային կամ գյուղական ոստիկանությանը` զանգահարելով 102: Ոստիկանները անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն` իրավիճակը կարգավորելու համար: Նրանք հատկապես ուշադիր են, երբ իրավիճակը օտարերկրյա զբոսաշրջիկների հետ է կապված, և լավ են տրամադրված նրանց նկատմամբ: Ճանապարհային ոստիակությունը նույնպես անհրաժեշտ օգնություն կցուցաբերի: Առանձին բարդ իրավիճակներում Ձեզ կխնդրեն հայտարարագիր գրել և թողնել այն ոստիկանական բաժանմունքում կամ տվյալ բնակավայրի ոստիկանական վարչությունում: Ամեն դեպքում զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն տվյալ երկրի օրենսդրության պահանջները:

Բժշկական օգնություն

Շտապ բժշկական օգնությունը աշխատում է շուրջօրյա: Նրանք առաջին օգնություն ցուցաբերում են և ԼՂՀ քաղաքացիներին, և զբոսաշրջիկներին` անկախ նրանց քաղաքացիությունից: Շտապ բժշկական օգնության շտապ կանչ գրանցելու համար պետք է զանգահարել 103 անվճար հեռախոսահամարին: ԼՂՀ քաղաքների առավել բնակեցված վայրերում շտապ բժշկական ծառայություն և առաջին բժշկական օգնություն կարելի է ստանալ հիվանդների խնամքի պետական հաստատություններում: Քաղաքային բոլոր բնակավայրերի հիվանդանոցները մասնագիտացված բժշկական ծառայություն են մատուցում օրվա ցանկացած ժամի: Առաջին բուժզննումն անվճար է, սակայն ուլտրաձայնային հետազոտությունը կամ որոշ այլ հետազոտություններ կատարվում են վճարովի հիմունքներով: Ատամնաբուժական ծառայություններ մատուցվում են և պետական, և մասնավոր մասնագիտացված հաստատություններում: Ավելի հիմնավոր բուժումն այս հաստատություններում վճարովի է: Դուք կարող եք վճարել կանխիկ կամ էլ դիմել ձեր առողջապահական ապահովագրական ընկերությանը: Ձեր տուրիստական գործակալությունը, որի հետ դուք պայմանագիր ունեք, նույնպես կարող է օգնել ձեզ այս հարցերում: ԼՂՀ տարածքում գործում է նաև Կարմիր Խաչի միջազգային ծառայությունը:

Բժշկական ծառայությունների (հիվանդանոցների, բժշկական կենտրոնների և հիվանդանոցային բաժինների) անհրաժեշտ հեռախոսահամարների ցանկ.

Շտապ օգնություն` ք. Ստեփանակերտ, հեռ.` 103 

Հանրապետական հիվանդանոց` ք. Ստեփանակերտ, Առաքելյան փող. 14, հեռ.`(+374 47) 94 34 24

Քաղաքային պոլիկլինիկա` ք. Ստեփանակերտ, Բաղրամյան փող. 9, հեռ.` (+374 47) 94 32 27

Ասկերան քաղաքի շրջանային հիվանդանոց` ք. Ասկերան, Գագարինի փող. 7, հեռ.`(+374 47) 67 73 54

Հադրութ քաղաքի շրջանային հիվանդանոց` ք. Հադրութ, Ա. Մկրտչյան 5, հեռ.` (+374 47) 55 17 31

Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոց` ք. Մարտակերտ, Սախարով փող., հեռ.`(+374 47) 42 11 26

Մարտունի քաղաքի շրջանային հիվանդանոց` ք. Մարտունի, Խաչատրյան փող. 1, հեռ.` (+374 47) 82 24 54

Շուշի քաղաքի շրջանային հիվանդանոց` ք. Շուշի, Փաշայան փող. 40, հեռ.` (+374 47) 73 10 05

Քարվաճառ քաղաքի շրջանային հիվանդանոց` Հեռ.`(+374 97) 23 36 35

Բերձոր քաղաքի շրջանային հիվանդանոց` ք. Բերդձոր, Վեհափառի փող. 106, հեռ.` (+374 47) 75 22 85