• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Մուտքի համար

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թույլատրվում է վավերական արտասահմանյան անձնագրերով կամ դրան փոխարինող այլ փաստաթղթերով ԼՂՀ մուտքի վիզայի առկայությամբ և համապատասխան պետական տուրքի մուծմամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու վիզան (թույլտվություն) տրվում է Հայաստանի Հանրապետությունում (կոնտակտները ներկայացվում են) ԼՂՀ ներկայացուցչությունները:

 Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ միջև գոյություն չունի դասական հասկացողությամբ միջպետական սահման, այն ավելի շուտ հիշեցնում է Եվրոպական միության ներսի սահման: Անձնագրային-անցագրային հսկման կետը տեղակայված է Ստեփանակերտ –Գորիս ավտոմայրուղու վրա, Աղավնո (նախկին Զաբուխ) գյուղից ոչ հեռու: Այստեղ իրականացվում է բացառապես ընտրովի անձնագրային-անցագրային հսկողություն, առանց մաքսային վերահսկողության: Ձեզնից կարող են խնդրել անձնագիր և Ղարաբաղ մուտքի թույլտվույթուն: Վերջինիս բացակայության դեպքում, Ստեփանակերտ հասնելուն պես դուք պետք է մոտակա օրվա ընթացքում ներկայանալ ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայություն, որտեղ մի քանի րոպեի ընթացքում ձեզ կտրվի մուտքի արտոնագիր:

Մինչև 21 օր տուրիստական մուտքի վիզա՝ 3,000 դրամ

Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունը և Հայաստանի Հանրապետության ԼՂՀ դեսպանատան (ПП НКР) հյուպատոսական բաժինը չեն աշխատում: Դրա հետ կապված, խնդրում ենք նախապես հոգալ ԼՂՀ մուտքի վիզա ստանալու հարցը:

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ,                ՀՀ, Երևան

Ազատամարտիկների փող. 28,    Զարյանի փող. 17 ա

Հեռ. (+37447) 94 14 18                Հեռ. (+37410) 24 97 05

Էլ. փոստ. cons@mfa.nk.am             Էլ. փոստ. nkr@arminco.com