• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ձեռագործություն

Մանկության հիշողություններում այդ օսլայած-նավթալինի հոտով անձեռոցիկները, թիկնոցները,  ծածկոցները զուգորդվում են հարևան Օլյա տատիկի հետ… Հիշում եմ` նախշը ցույց տալու խնդրանքներին, ծիծաղում էր, ինքն իր հետ խոսելով. «Ծեր եմ ես արդեն, չեմ հիշում, ախր դա դեռ իմ տատն էր գործում»:

Ձեռագործության արվեստը  Ղարաբաղում` գործելը, ասեղնագործելը, ժանեկագործությունը, ապլիկացիան, իր արմատներով դեպի հին անցյալ է գնում: Ապշեցուցիչ  ձեռակերտ, պատկերավոր գործերը արտացոլում են ղարաբաղցիների  ազգային էության երանգը: Այդ արվեստը առանձնահատուկ զարգացում և բնորոշ ազգային կերպարանք ստացավ դասական միջնադարում` IV-XIV դդ.: Ճրագի լույսի տակ, կիսամութ և սառը հյուղակներում մեր տատիկները ստեղծում էին արվեստի կատարելության տիպար դարձած զարմանալի նրբագեղ գործվածքներ: Պատի զարդեր, ծածկոցներ, սրբիչներ, սփռոցներ, վարպետորեն ասեղնագործած վարագույրներ` այս ամենը, բոլոր դարերում զարդարում էր կենցաղը, ստեղծելով հարմարակեցություն և ջերմություն: Յուրաքանչյուր աղջիկ ամուսնանալիս իր հետ որպես օժիտ էր վերցնում իր ձեռքերով ասեղնագործված ու գործված իրեր, իսկ պահվում էր այդ ամենը լաթակտոր պարկերում` բոխչաներում: Շատ հաճախ, դրանք իրենցից ներկայացնում էին ձեռագործ արվեստի գլուխգործոցներ: «… արցախյան կանանց ստեղծած գործվածքներն ու ստացած ներկերը, ոչ մի բանի հետ չես համեմատի»,- գրել էր արաբ տարեգիր Ալ-Մակսուդդասին:

Արցախյան ասեղնագործության կատարման վարպետությունը, ժանյակների նախշերը (բանվածքները) ձայնածում են միջնադարյան խաչքարերի, մանրանկարների նախշերին (բանվածքներին):

Շատ յուօրինակ, բարձր գեղարվեստական ասեղնագործվածքներ կոչվում էին այն վայրերի անունով, որտեղ դրանք ստեղծվել են, աստիճանաբար ձևավորելով ասեղնագործության դպրոց:  Հայտնի են ասեղնագործության այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են՝ Դադիվանքի, Շուշիի ասեղնագործության դպրոցները: Ասեղնագործվածքի զարդանկարներում օգտագործվում էր բուսական և կենդանական նախշեր, ինչպես նաև «ծաղկային» պսակներ:

Լայն տարածում ունեն այնպիսի կարերը,  ինչպիսիք են շարաքարը (շուլուլակար), շղթայակարը, խաչկարը, հանգուցային կարը, հարթակարը, օղակարը, ծայրերի գործումը: Օգտագործվում էին տարբեր թելեր` բամբակե, վուշե, մետաքսե, բրդյա: Հաճախ ասեղնագործելիս վարպետուհին օգտագործում էր ուլունքներ, մարգարիտներ, թանկարժեք քարեր, փայլազարդեր, մետաղադրամներ: Տարաբնույթ կտորների, կաշվի, թաղիքի վրա ստեղծվում էին նկարներ, զարդանախշեր, սյուժետային երկեր, դիմանկարներ: Ասեղնագործվածքներով զարդարում էին նույնիսկ ձիերի լծասարքերը:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեխնիկայի զարգացմամբ սկսվեց օգտագործվել մեքենայացված ասեղնագործությունը, որը հետզհետե դուրս մղեց ձեռագործ ասեղնագործությանը: Ժանեկագործությունը` ժանեկների հյուսումը ինչպես և ասեղնագործության արվեստը նույնքան հին ու ավանդական է:  Սերնդե սերունդ ժանյակների հյուսման արվեստը կատարելագործվում էր՝ հարստանալաով նոր տարրերով և մեթոդիկայով:

Ասեղով և հելունով  գործված ժանյակները, առանձնանում են զարդանախշերի տիպով, խոր-ազգային ոճով և հարուստ գունային գամմայով (հաջորդափնջով):

Ղարաբաղյան ժանյակներում պահպանվել են հնագույն նախշերը` երկրաչափական, բուսական նախշեր, թռչունների, կենդանիների պատկերներ: Օդային-փափուկ են նայվում սպիտակ թելերով հյուսված ժանյակները:  Արցախցիները հիանալի տիրապետում էին ինչպես ասեղով, այնպես էլ հելունով ժանյակներ հյուսելու տեխնիկային: Ասեղային ժանյակով սովորաբար զարդարում էին շապիկների, թաշկինակների ծայրերը, գործում էին դեկորատիվ ծածկոցներ լամպերի և ինքնաեռների, մահճակալների  անկյունիկների համար:

Բարակ ասեղի և թելի օգնությամբ, հասարակ հանգույցներով և բոլորակներով ստեղծվում էր կիրառական նշանակության բազմաթիվ հիանալի ժանյակներ: Հելունը  արցախյան կանանց նախընտրելի գործիքն է: Թելի կծիկն ու հելունը, իրենց մեջ թաքցնում են ստեղծագործելու անսահման հնարավորություններ: Գործելու հմտությունը օգտագար է տնտեսությունում` օգնում է վերականգնել հին իրերը, նորոգել դրանք, տալով նոր կյանք: Վարպետուհիները հյուսում էին ժանյակներ առանց գործիքների օգտագործման` մատերով, գեղարվեստական հյուսվածքով: Գործվածքների մեջ հատուկ տեղ էր զբաղեցնում գուլպաները: Յուրահատուկ զարդանախշերը դրանք դարձնում են արվեստի իսկական գլուխգործոցներ: Գուլպաների վրա` երկու կողմից, ներքևից և վերևից գործվում էր սպիտակ քառակուսիներ: Շուրջը զետեղվում են  ցանցկեն զարդանախշերը:

Զարդանախշերը տարբերվում էին հյուսողի վարպետությունից և երևակայությունից կախված` թռչունների պատկերներ, բուսական նախշեր, հաճախ հանդիպում էր «հավերժություն» զարդանախշը: Ինչպես նաև գուլպաների զարդանախշում օգտագործվում էր զոլերի և ոլորագծերի տարրեր: Գուլպաները գործում էին ճաղերով և հելունով, բամբակե և բրդյա, այծի բրդի և մետաքսյա թելերից:

Ներկայումս էլ  յուրաքանչյուր տան պահպանվել է ինչ որ բան «տատիկի օժիտից»` ասեղնագործած բարձ, ժանեկազարդ ծածկոց կամ գործված հետ գործված բայց  հին զարդանախշերը պահպանած զույգ գուլպա: Այսօր ավանդական ձեռագործություն ուսուցանում են Ստեփանակերտի արվեստի դպորցում, դրանով հանդերձ ձգտելով վերականգնել և պահպանել այդ  արվեստը հետագա սերունդների համար: Որոշ գյուղերում նույնպես հոգատարությամբ պահպանվում են ղարաբաղյան ասեղնագործության ավանդույթները: Ղարաբաղյան ժամանակակից ձեռագործության նմուշներ վաճառվում են ինչպես Ստեփանակերտի հուշանվերների խանութներում և բուտիկներում, այնպես էլ Ժողովրդական ճարտարապետության, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում գտնվող ազգագրության և գյուղական կենցաղի (Նիկոլ Դումանի տուն-թանգարան) թանգարանների տարածքներում: Ինչպես նաև հաճախորդները կարող են տեսնել 19-րդ դարի ղարաբաղյան ասեղնագործության և ժանեկագործության  նմուշների հիանալի  հավաքածուն: