• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Առաջին անգամ եք Արցախում

Դուք առաջին անգամ ե՞ք Ղարաբաղում և չգիտեք ինչ կանխատեսել: Ղարաբաղի ցանկացած քաղաքում կզգաք հյուրասիրության շունչը: Որտեղ էլ գնաք, դուք միշտ հնարավորություն կունենաք կապի մեջ մնալ տանը մնացած հարազատների հետ.

բջջային կապի միջոցով. որպեսզի Ղարաբաղ կատարած այցի ժամանակ կարողանաք օգտվել ռոմինգից, բավական է միայն դիմելով Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կենտրոններից մեկին, միանալ ՂՏ ցանցին: Որպես տարբերակ, դուք կարող եք նույն պրովայդերից ձեռք բերել նաև ժամանակավոր տուրիստական SIM-քարտ;

ֆիքսված հեռախոսակապի միջոցով. բոլոր հյուրանոցներում առկա ֆիքսված հեռախոսներից բացի, որոշ քաղաքներում տեղադրված են տաքսոֆոններ;

համացանցի միջոցով. անլար համացանցից դուք կարող եք օգտվել հանրապետության համարյա բոլոր հյուրանոցներում, ռեստորաններում և սրճարաններում: Որոշ վայրերում այն անվճար է, սակայն որոշ տեղերում էլ հնարավոր է լինի վճարովի: Հյուրանոցները անլար կամ լարային համացանց են ապահովում հենց սենյակներում:

Համոզված եղեք, ԼՂՀ –ն՝ ժամանակակից պետություն է, այդ իսկ պատճառով այնտեղ կարելի է ձեռք բերել ամեն ինչ, ինչ կարող է պահանջվել Ձեզ Ձեր կատարած այցի ընթացքում. հագուստ, կոսմետիկա և անձնական հիգիենայի պարագաններ: Եթե դուք ժամանել եք ամռանը, Ձեզ անհրաժեշտ կլինի թեթև հագուստ՝ կարճաթև վերնաշապիկներ, թեթև ամառային կոշիկներ, սանդալներ: Վատ չէր լինի վերցնել լողի պարագաներ, ինչպես նաև սվիտեր կամ թեթև վերարկու. գիշերը լեռնային շրջաններում ցուրտ է լինում: Արևային ակնոցները, արևից պաշտպանվելու քսուքները՝ նույնպես անհրաժեշտ պարագաններ են, և ցանկալի է ձեռքի տակ ունենալ տարվա բոլոր եղանակներին: Ձեզ կարող է նաև անհրաժեշտ լինել ոտքով շրջագայությունների և բնության գրկում կազմակերպվող պիկնիկների համար համապատասխան հագուստ: Ոտքով շրջագայությունների սիրահարներին անհրաժեշտ կլինեն քնապարկ, վրաններ և այլ տուրիստական հարմարանքներ, որոնք կարելի է նաև վարձել տեղում: Եթե դուք որոշել եք հյուրընկալվել ԼՂՀ –ում գարնանը կամ աշնանը, ապա Ձեզ անհրաժեշտ կլինեն տաք հագուստներ: Չնայած կլիման այստեղ մեղմ է և տաք, սակայն սեզոնամեջ դիտվում են ցուրտ անձրևոտ օրեր: