• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ինչպես հասնել

Չնայած այն բանին, որ Ղարաբաղը սահմանակից է երեք պետությունների` Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն և Իրանի Իսլամական Հանրապետություն, զբոսաշրջիկների համար միակ հիմնական ճանապարհը դեպի Ղարաբաղ դեռևս Հայաստանն է: Ադրբեջանի հետ սահմանը փակ է` վերջինիս կողմից ԼՂՀ-ն շրջափակման մեջ պահելու պատճառով, մինչդեռ Իրանի հետ սահմանը դեռևս չունի սարքավորումներով հագեցած վերահսկողական և մաքսային զննման ժամանակակից անցակետեր: Այսպիսով, Ղարաբաղ հասնելու համար պետք է առաջին հերթին հասնել Հայաստան, որը հիմնականում հնարավոր է օդանավով` վայրէջք կատարելով Զվարթնոց միջազգային օդանավակայան կամ վերջերս վերաշահագործված Գյումրի միջազգային օդանավակայան, կամ էլ ցամաքային ճանապարհով` Վրաստանից կամ Իրանից:

Ցամաքային տրանսպորտ: Մոտ 350կմ ձգվածությամբ հիմնական ավտոճանապարհը, որը կապում է Երևանը Ստեփանակերտին, անցնում է Հայաստանի հյուսիսային մարզերով, Եղեգնաձոր, Վայք, Գորիս քաղաքներով, և բավականին տեսարժան է: Այդ մայրուղին պահվում է բարվոք վիճակում և գործում է ամբողջ տարի: ՈՒղևորության տևողությունը, կախված տրանսպորտային միջոցների տեսակներց, տատանվում է 4 –ից մինչև 6 ժամ: Ուղևորությունը հնարավոր է ինչպես հասարակական տրանսպորտի, այնպես էլ տաքսիների միջոցով: Ամեն օր, սկսած առավոտյան ժամը 8:00 –ից և համարյա 1 ժամ ընդմիջումով, Երևանի Կենտրոնական ավտոկայանից դեպի Ստեփանակերտ են ուղևորվում ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնք Վայքում կատարում են 30ր –ոց միակ ընդմիջումը և Ստեփանակերտ են հասնում 6 ժամում: Տոմսի արժեքը 5000դր է (մոտ 15 ամերիկյան դոլլար): Հենց այդտեղ, ավտոկայանում, կարող եք օգտվել չորս տեղանոց տաքսիներից: Տաքսիները ուղևորվում են անհրաժեշտ քանակությամբ ուղևորների հավաքման պարագայում: ՈՒղևորության արժեքը մեկ ուղևորի համար կազմում է մոտ 18 ԱՄՆ դոլլար: Դուք կարող եք տաքսի վարձել նաև առանձին՝  90 դոլլարով: Դեպի Ղարաբաղ ուղևորությունը Ձեզ կարող են օգնել կազմակերպել Երևանում գործող տուրիստական գործակալությունները, որոնք կարող են տրամադրել ոչ միայն տրանսպորտ, այլ նաև պրոֆեսիոնալ ուղեկցորդի, ով կծանոթացնի Ձեզ ճանապարհի տեսարժան վայրերին, և ապահովել տեղ հյուրանոցներում: Քանի որ տուրիստական գործակալությունների գործունեությունը ԼՂՀ տարածքում լիցենզավորված է, ապա չի խանգարում հետաքրքրվել տուրի կազմակերպման թույլտվության մասին, որոնք տրվում են Ղարաբաղի իշխանությունների կողմից, կամ ղարաբաղյան տուրիստական գործակալություններից որևէ մեկի հետ ունեցած պայմանագրի առկայության մասին: Հայաստանը Ղարաբաղին միացնող մյուս ճանապարհը անցնում է Սևանա լճի ավազանով, քաղաք Զոդով, հատում է Ղարաբաղի եզրը, Քարվաճառի շրջանը և Թարթառի տեսարժան ավազանով հասնում է մինչև Մարտակերտ, այնուհետև մինչև Ստեփանակերտ: Երրորդ ճանապարհը անցնում է Կապան քաղաքով և հարթավայրային Արցախով հասնում է Հադրութ քաղաքին, այնուհետև Ստեփանակերտ: Այս մայրուղին էքստրիմի սիրահարների համար է: