• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ռազմապատմական տուրիզմ

Ժամանակակից զբոսաշրջությունը հատուկ է իր բազմատեսակությամբ: Զբոսաշրջության նորագույն տեսակների մեջ առանձնանում է ռազմապատմական զբոսաշրջությունը, այլ կերպ ասած՝ ֆորտ-տուրիզմը, որն օրեցօր ավելի է զարգանում: Ռազմապատմական զբոսաշրջությունը ընդհանուր կարելի է բնութագրել` որպես տվյալ երկրի ռազմական ներուժին, տեխնիկային ծանոթանալու նպատակով այցելություններ այս կամ այն երկիր, որտեղ ժամանակին հայտնի պատերազմներ կամ ռազմական գործողություններ են տեղի ունեցել: Որոշակի  դեպքում զբոսաշրջիկները անձամբ փորձում են իրենց ռազմական ունակությունները: Զբոսաջրջության այս ճյուղն իր մեջ ներառում է այցելություններ տարբեր պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, հնագույն և երբեմնի կարևոր ռազմական պաշտպանական կառույցներ, ինչու չէ նաև այցելություն որևէ զորամաս:

 Իր բազմադարյա բերդերով, պատմական անառիկ պաշտպանական կառույցներով և իր ռազմական անցյալի անկոտրուն ապացույցներով Արցախն  զբոսաշրջիկներին ընձեռում է ռազմա-պատմական զբոսաշրջության հնարավորություն` նրանց ներկայացնելով բազմադարյա անցյալի բոլոր ժամանակների ռազմական ավանդույթներն ու հզոր ռազմագետների անմահ գործերը:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գործում է  զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան,  որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ ադրբեջանաղարաբաղյան պատերազմում գործածված զենքերին, քարտեզներին, գծագրերին: Այստեղ ներկայացված են նաև զոհված ազատամարտիկների նկարներ, փամփուշտներով ծածկված փաստաթղթեր, հարազատներին ուղարկված նամակներ, Արցախյան պատերազմի հագուստ, դաշտային հեռախոս, ռադիոկայան:

Որոշ դեպքերում առավել հետաքրքրասեր  զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում նաև այցելել զորամասեր և անձամբ մասնակից լինել ռազմական առօրյային, ծանոթանալ ռազմական տեխնիկային և մարտական հմտություններ ձեռք բերել: