• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Պատմությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  (նույնական անվանումը` Արցախի Հանրապետությունը) ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում` ԽՍՀՄ պետական կառույցում ներառված ազգային-պետական կազմավորման` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա: ԼՂՀ անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2–ին, միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան: Այդ օրվանից ի վեր հանրապետության իշխանությունները հետևողականորեն վարում են կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականություն: Լեռնային Ղարաբաղը (հայկական անվանումը՝ Արցախ) տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս – արևելքում: Հնագույն ժամանակներից ի վեր այն եղել է պատմական Հայաստանի նահանգներից մեկը, որի հյուսիս – արևելյան սահմանը, համաձայն բոլոր անտիկ աղբյուրների, եղել է Կուր (Քուռ) գետը: Լեռնային շրջանի բնակլիմայական պայմանները պայմանավորված են բարենպաստ աշխարհագրական դիրքով: Հին հայկական ՈՒրարտու պետությունում (մ.թ.ա. VIII – Vդդ.) Արցախը հիշատակվում է Ուրտեխե - Ուրտեխինի անվամբ: Ստրաբոնը, Պլինի Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Պլուտարքոսը և ուրիշներ նշում են, որ Հայաստանի և Աղվանքի (Կովկասյան Ալբանիա, դրա ամենահին կովկասյան հարևաններից մեկը, որ ներկայացնում է լեռնային ժողովուրդների մի խառնուրդ) միջև սահմանը եղել է Կուր (Քուռ) գետը: Մ.թ. 387 թվականից հետո Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Արևելյան Անդրկովկասը, ներառյալ Արցախը, հայտնվեցին պարսկական լծի տակ: Մինչև ուշ միջնադար այս հանգամանքը ազդեցություն չունեցավ շրջանի էթնիկ սահմանների վրա. Կուրի (Քուռ) աջ ափը Արցախի հետ միասին շարունակեցին մնալ հայաբնակ: Միայն VIII դարի կեսերին քոչվոր թուրքական ցեղերը սկսեցին ներթափանցել Ղարաբաղի հյուսիսային սահմաններ` սկիզբ դնելով հայկական ազնվական ընտանիքների դեմ դարավոր երկար պատերազմներին: Լեռնային Ղարաբաղի ազնվականությունը ժառանգական ֆեոդալ լորդերի` մելիքների ղեկավարությամբ կարողացավ պահպանել իրական ինքնավարությունը` շնորհիվ անձնական, ազնվական և այլ տեսակի զորամասերի: Ստիպված լինելով դիմադրել Օսմանյան Թուրքիայի զորքերի հարձակումներին, քոչվոր ցեղերի ներխուժումներին, հարևան ղեկավարների թշնամական բաժանումներին և պարսկական շահերի զորքերին` Արցախի մելիքները փորձում էին ազատվել օտար մուսուլմանական տիրապետությունից: Այդ նպատակի համար Ղարաբաղի մելիքները XVII-XVIIIդդ. ընթացքում նամակագրական կապեր ունեին ռուսական ցարերի՝ Պետրոս Առաջինի և Պավել Առաջինի հետ: 1805 թվականին Արցախի պատմական տարածքը, որ արհեստականորեն անվանվում էր «Ղարաբաղի խանություն», Արևելյան Անդրկովկասում այլ ընդարձակ տարածքների հետ, միացվեց Ռուսական Կայսրության «հավիտենական կառավարմանը»: Դա վավերացվեց Գյուլիստանի (1813թ.) և Թուրքմենչայի (1828թ.) պայմանագրերով` ստորագրված Ռուսաստանի և Պարսկաստանի կողմից: Սկսվեց խաղաղ ժամանակաշրջան, որը տևեց մինչև 1917թվականը: Ռուսական կայսրության անկումից և անկախ Հայաստանի Հանրապեության և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապեության ձևավորումից հետո, 1918-1920թթ. Արցախը կազմավորեց իր սեփական կառավարությունը և օրենսդիր մարմինը՝ Հայոց Ազգային Խորհուրդ, որով և կառավարվում էր: 1920 թվականի դեկտեմբերի 1–ին Ազգերի Լիգայի 5-րդ հանձնաժողովը, հիմնվելով 3–րդ ենթահանձնաժողովի հաշվետվության վրա, միաձայն դեմ արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելուն` հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային նկատառումները և հայերի լայնածավալ կոտորածները: Ազգերի Լիգան հակամարտության վերջնական լուծումից առաջ Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես վիճարկվող տարածք, որն ընդունվեց բոլոր կողմերի, այդ թվում Ադրբեջանի կողմից: Այդպիսով, 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ձևավորման ընթացքում ինքնիշխանությունը չընդգրկեց Ղարաբաղը կամ Նախիջևանը: Անդրկովկասում Սովետական իշխանության ամրապնդումը ուղեկցվեց նոր քաղաքական համակարգով: 1920 թվականին Սովետական Ադրբեջանի ստեղծումից հետո ռուսական ուժերը ժամանակավորապես գրավեցին Ղարաբաղը` ըստ Սովետական Ռուսաստանի և ՀՀ միջև պայմանագրի՝ մինչև հակամարտության խաղաղ լուծումը: Հայաստանում Սովետական ռեժիմի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանի ՀեղԿոմը (Հեղափոխական Կոմիտե` այդ ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմինը) հայտարարություն արեց` ճանաչելով Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը` որպես Հայաստանի անբաժանելի մասեր: Փաստորեն, հայտարարությունը մերժեց Ադրբեջանի Հանրապետության որևէ պահանջը ԼՂ–ի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ: Այս հռչակագրի վրա հիմնված և 1921 թվականի հունիսին հայ և ադրբեջանական կառավարությունների միջև կնքված համաձայնագրին հետևելով, Հայաստանը ԼՂ–ը հայտարարեց իր անբաժանելի մասը: Ինչևէ, շատ ժամանակ չանցած Բոլշևիկյան ղեկավարությունը Ռուսաստանում քաղաքականորեն ոգեշնչված էր և ցանկանում էր նպաստել «միջազգային կոմունիստական հեղափոխությանը»: Դրան հասնելու համար Թուրքիային հանձնարարվեց «Արևելքում հեղափոխության ջահակրի» դերը: Սրա արդյունքում փոխվեց վերաբերմունքը` կապված Ադրբեջանի և Թուրքիայի էթնիկապես մտերիմ հարաբերությունների հետ և վիճարկվող տարածքների, այդ թվում նաև ԼՂ–ի  հարցը:

1921 թվականինին Կովկասյան Բյուրոյի լիագումար նիստը չեղյալ համարեց Ազգերի Լիգայի որոշումը և հրաժարվեց ընդունել հանրաքվեն` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման հայտնի մեխանիզմ: Ստալինի անմիջական ճնշման տակ, հակառակ միավորման ակտին, որոշում ընդունվեց ուժով անջատել Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանից: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միանում էր այն պայմանով, որ այստեղ պետք է ստեղծվեր ազգային ինքնավարություն՝ մեծ արտոնություններով: Ավելին, Լեռնային Ղարաբաղը սղոցվեց: Մի մասում ստեղծվեց ինքնավար մարզ, իսկ մնացած մասը բաժանեցին խորհրդային Ադրբեջանի վարչական շրջանների միջև՝ խզելով այդ շրջանների և Հայաստանի միջև ֆիզիկական և աշխարհագրական կապերը: Այդպիսով, այն տարածքների զգալի մասնաբաժինը, որոնք Ազգերի Լիգան ճանաչել էր որպես «վիճարկվող», ուժով կցվեցին Ադրբեջանին և ինքնավար մարզի սահմաններից դուրս մնացին ԼՂ–ի շատ տարածքներ (Գյուլիստան, Քելբաջար, Կարախաթ (Դաշկեսան), Լաչին, Շամխոր և այլն): Ադպիսի կարգավիճակից դժգոհ Ղարաբաղի բնակչությունը բազմիցս փորձել է սևեռել խորհրդային իշխանությունների ուշադրությունը կատարված սխալի ուղղմանը և ԼՂԻՄ–ը Խորհրդային Հայաստանին միացմանը: 80–ականների կեսերին սկսվեց պատմական արդարության վերականգնման պահանջների հերթական ալիքը, որը պսակվեց 1991 թվականին, խորհրդային միության անկման շրջանում, Լեռնային Ղարաբաղի Ինքնիշխանության մասին հռչակագրով, որը ընդունվել է համաժողովրդական անկախության հանրաքվեի արդյունքում: Որպես պատասխան քայլ, Ադրբեջանը սկսեց լայնածավալ պատերազմ: Ռազմական գործողությունների արդյունքում ղարաբաղյան զորքերը, դիմակայելով ագրեսիային, շրջապատող տարածքների հաշվին ընդարձակել են ԼՂՀ սահմանները՝ ստեղծելով «անվտանգության գոտի», որը անվանում են նաև «ազատագրված տարածքներ»: 1994 թվասկանի մայիսին ԼՂՀ և Ադրբերջանի միջև կնքվեց կրակի դադարեցման պայմանագիր, որով հաստատվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծված սահմանները: Զինադադարի այդ պայմանագիրը գործում է առ այսօր: