• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Հյուրանոցներ

«Պարկ Հոթել Արցախ» հյուրանոց ★★★
Հյուրանոցը որակավորված է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի
«Արմենիա» հյուրանոց  ★★★★
«Արմենիա» հյուրանոցը, որը կառուցվել է 2007թ.-ին, գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական մասում, Վերածննդի հրապարակում: Հյուրերի տրամադրության տակ են գտնվում բիզնես-կենտրոնը, շոգեբաղնիքը և ֆիտնես-կենտրոնը: 112 անկողին, 7 լյուքս համարներ, 1 շքասենյակ, 50 երկտեղանի սենյակներ:
«Ավան Շուշի Պլազա» հյուրանոց ★★★
Հյուրանոցը որակավորված է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի
«Նացիոնալ Արցախ» հյուրանոց
«Նացիոնալ Արցախ» հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում Ձեր առջև: Հյուրանոցը տեղակայված է  Ստեփանակերտի սրտում, քաղաքի կարևորագույն  տեսարժան վայրի` Հանրապետության հրապարակի մոտակայքում: Հյուրանոցը առաջարկում է շքեղ և հարմարավետ դելյուքս սենյակներ, որոնցից բացվում են հիասքանչ տեսարան դեպի քաղաքի կենտրոնական փողոցները: «Նացիոնալ Արցախ» հյուրանոցը մարմնավորում է իր մեջ  կատարյալ հնարավորություններ հանգստի և բիզնեսի, ինչպես նա
"Մենուա" հյուրանոց
Մենուա հյուրանոցը ժամանակակից ճարտարապետությամբ և հարմարավետ ինտերյերով հյուրանոց է: Հյուրանոցի շենքը կառուցվել է 2015 թվականին և տեղակայված է Հաղթանակի հրապարակի և քաղաքային ավտոկայարանի մոտակայքում: Հյուրերի տրամադրության տակ են բիլիարդի սրահ, կաֆե-բար, անվճար wi-fi և 9 երկտեղանոց և 2 երեք տեղանոց հարմարավետ սենյակներ:
Հյուրանոց «Ախթամար»
«Ախթամար» հյուրանոցը գտնվում Արցախի պետական համալսարանից ոչ հեռու, քաղաքի հիմնական «Կալցեվոյ» խաչմերուկի մոտակայքում: Իր հյուրերին առաջարկում է 25 հարմարավետ սենյակ՝ 4 մեկտեղանոց, 3 երկուտեղանոց, 3 երեքտեղանոց, 12 չորստեղանոց և 3 հինգտեղանոց համար:
Հյուրանոց «Օկեան»
 «Օկեան» հյուրանոցը գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաքում - Ստեփանակերտ քաղաքում,  Վերածննդի հրապարակի մոտ: Իր հյուրերին առաջարկում է 9 սենյակ՝ 5 երկուտեղանոց, 2 երեքտեղանոց, 2 չորստեղանոց:
«Լուսաստղ» հյուրանոց
«Լուսաստղ» հյուրանոց գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջկենտրոն ք.Մարտակերտում:Տարածքում գործում է ռեստորան: 38 անկողին, 5 երկու տեղանոց, 4 երեք տեղանոց և 4 չորս տեղանոց համարներ:
«Նաիրի» հյուրանոց
Իր դիրքի շնորհիվ` հեռու գտնվելով քաղաքային անցուդարձից,տրամադրում է խոր լիցքաթափման: Հյուրանոցի պատուհաններից բացվում է դեպի լեռներ գեղեցիկ տեսարան: Քաղաքային տրանսպորտի մատչելիությունը թույլ է տալիս հասնել քաղաքի ցանկացած մաս: 96 անկողին, 6 մեկտեղանոց համարներ, 30 երկտեղանոց համարներ, 6 երեք տեղանոց համարներ, 2 չորս տեղանոց համարներ:
«Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոց
Հյուրանոցը կառուցվել է 2011թ.-ին, գտնվում է Շուշիի հանգիստ թաղամասերից մեկում՝ Կանաչ Ժամ եկեղեցու դիմաց: Հյուրանոցի շենքը շրջապատված է այգով: 76 անկողին, 14 մեկտեղանոց համարներ, 25 երկտեղանոց համարներ,3 մեկսենյականոց VIP-համարներ, 3 ընտանեկան երեք տեղանոց համարներ:
«Եվրոպա» հյուրանոց
Հյուրանոցը տեղակայված է ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնական փողոցի վրա գտնվող բիզնես կենտրոնի շենքում: Ունի խորհրդակցությունների դահլիճ, ռեստորան, լողավազան, շոգեբաղնիք ՍՊԱ կենտրոն: 33 համար. 3 մեկտեղանոց, 21 երկտեղանոց, 6 լյուքս, 2 ընտանեկան, 1 նախագահական շքասենյակ:    
«Հեղնար» հյուրանոց
«Հեղնար» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի զբոսայգու տարածքում: 25 հարմարավետ համարները տեղակայված են  երեք հարմարավետ շենքերում: Հյուրանոցի կողքին գործում է փակ մարզադահլիճ և մարզադաշտը: Երկու համարներում առկա են լրիվ կահավորված խոհանոցներ: Խաղաղ բակում կա ոչ մեծ լողավազան: Դրա հետ մեկտեղ, բավական է մի քանի րոպե, որպեսզի օգտվելով հասարակական տրանսպորտից կամ տաքսիներից, հասնել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի կենտրոնը:
«Լոտոս» հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Արմենավան միկրոշրջանում: Շնորհիվ իր դիրքի, և քաղաքային աղմուկից ունեցած հեռավորության, հյուրանոցը, հատկապես, հարմարավետ է հանգստի և ընտանեկան հարմարավետության սիրահարների համար: Տրանսպորտի մատչելիությունը թույլ կտա Ձեզ կարճ ժամանակում հասնել քաղաքի ցանկացած վայր: 29 անկողին, 1 մեկտեղանոց համար, 8 երկտեղանոց համարներ, 4 երեք տեղանոց համարներ:
«Վալեքս Գարդեն Հոթել» հյուրանոց
Վալեքս Գարդեն Հոթելը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնում: Հյուրանոցը գտնվում է Ստեփան Շահումյանի անվան այգու և մարզադաշտի միջև՝ Սիրահարների պուրակի կողքին: Վալեքս Գարդեն Հոթելը առաջարկում է տարբեր կարգերի հարմարավետ համարներ: Համարների ինտերիերը իրականացված է ժամանակակից ոճով, նուրբ ու զուսպ տոնայնությամբ: Իդեալական պայմաններ հանգստի և աշխատանքի համար: Վալեքս Գարդեն Հոթելը առաջարկում է բազմաթիվ ծառայություններ կապված հանգս
«Էկլեկտիկա» հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Վանք գյուղում, Ղարաբաղի հոգևոր կենտրոն, հանրահայտ, Գանձասար վանքից 3կմ հեռավորության վրա: Հյուրանոցի շենքը կառուցված է նավի տեսքով, որի շնորհիվ տեղացիները այն անվանում են «Տիտանիկ»: Ներսի կահավորվածությունը արտաքին տեսքից ոչ պակաս չափով զարմացնում է իր շքեղությամբ: Հյուրանոցի տարածքում կա արհեստական ջրվեժների կասկադ և ղարաբաղում միակ գազանանոցը: 33 անկողին, 3 մեկտեղանոց համարներ, 12 երկտեղանոց հ
"Երևան" հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է վերածննդի հրապարակից ոչ հեռու, ժամանակակից և հարմարավետ կառույցում, որը կառուցվել է 2009թ.-ին: ՈՒնի բիլիարդի սրահ և WI-FI ինտերնետ: 38 անկողին, 13 երկտեղանոց համարներ և 3 չորս տեղանոց համարներ:
«Ծովին քար» հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Վանք գյուղի մոտակայքում, Ղարաբաղի հոգևոր կենտրոն, հանրահայտ Գանձասար վանքից 4կմ հեռավորության վրա: Հյուրանոցը կառուցված է լեռնային Խաչեն գետի մոտ, և ունի յուրահտուկ այգի: Անմիջապես կողքին է գտնվում ժայռի մեջ քանդակած հսկայական առյուծի գլուխը: 30 անկողին, 7 մեկտեղանոց համարներ, 10 երկտեղանոց համարներ, 1 երեք տեղանոց համար, սանհանգույցը հարկում է:
«Էդ-էմ» հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի կենտոնից ոչ հեռու, Վերածննդի հրապարակից  5ր ոտքով ճանապարհի վրա, ժամանակակից և հարմարավետ կառույցում: 22 անկողին, 6 մեկտեղանոց համարներ, 8 երկտեղանոց համարներ:
«ՖԴ Սոֆիա» հյուրանոց
Հյուրանոցը տեղակայված է կենտրոնական շուկայի դիմացի մայթին գտնվող առևտրի կենտրոնում: Ունի երեխաների համար խաղասրահ, արագ սնման ռեստորան: 20 անկողին, 6 մեկտեղանոց համարներ, 6 երկտեղանոց համարներ, 1 երկտեղանոց լյուքս-համար:
«Շուշի» հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու, Արցախի Եպիսկոպոսանիստ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) Մայր տաճարից 50մ հեռավորության վրա: Հյուրանոցից հիանալի տեսարան է բացվում դեպի տաճարը և Շուշի քաղաքը: Հյուրանոցը կառուցված է էթնիկ ոճով: Իրականացվում են ամենագնացներով էքսկուրսիաներ: 21 անկողին, 3 մեկտեղանոց համարներ, 9 երկտեղանոց համարներ: 
1 2 >