• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Որսորդական տուրիզմ

Ղարաբաղը հնուց ի վեր հայտնի է եղել իր որսորդական հանդերով: Համաձայն «Արցախ» պատմական անվանման առաջացման վարկածներից մեկի, այդ անվանումը ստացել է այն պատճառով, որ այստեղ սիրում էր որսի  գալ լեգենդար հայկական թագավոր Արա Գեղեցիկը (Արցախ ՝ Արայի ցախ՝ Արայի անտառ): Իրոք, նույնիսկ մեր օրերում, երբ ամբողջ աշխարհում կրճատվում են որսորդական տարածքները, Ղարաբաղը տրամադրում է որսորդության համար, իրոք, արքայական պայմաններ: Կուսական անտառներում, որոնք ծածկում են հանրապետության տարածքի զգալի մասը՝ կան եղջերուներ, վայրի խոյեր, արջեր, վայրի խոզեր, գայլեր, եղնիկներ, նապաստակներ, փորսուղներ, խոզուկներ: Երբեմն հանդիպում են հովազներ, վագրաձի և եղեգնուտի կատու: Ղարաբաղի ցածրադիր վայրերում կարելի է որսալ նաև ջրլող թռչուններ: Որսորդության սիրահարների համար ստեղծված են բոլոր պայմանները: Անտառների խորքում որսորդական տնակներ, տրանսպորտ: Պրոֆեսիոնալ եգերները կօգնեն հանել գազանին, ճիշտ մշակել որսը, որպեսզի կաշին պահպանվի:

Ղարաբաղյան անտառներում կատարած որսորդությունը երկար կմնա Ձեր հիշողության մեջ ոչ միայն որսի բազմազանությամբ, այլ նաև հարուստ ղարաբաղյան խոհանոցի շնորհիվ: Որսորդական հրացանների տեղափոխումը ՀՀ –ից ԼՂՀ թույլատրվում է: Ինչպես ամենուր, ԼՂՀ –ում նույնպես, գոյություն ունի որսի չափ և որսորդության սեզոններ, որոնք սահմանում է  Բնապահպանության վարչությունը: Շնորհիվ այդ միջոցների և զգալի տուգանքների, որսի քանակությունը Ղարաբաղում աճում է: Որսորդական սեզոնների բացման և որսորդության թույլտվության ձեռք բերման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ տուրօպերատորներից: