• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ղարաբաղյան նժույգները

Ղարաբաղը հնուց ի վեր հայտնի էր Արևելքում, իսկ Ռուսաստանում 19-րդ դարում, բարձր գնահատվող սև նժույգների  ցեղատեսակով («ղարաբաղյան նժույգներ» խոսակցական «ղարաբաղի»): 1826-29 թթ.-ին Ռուսական բանակի կազմում կռվող Ղարաբաղյան նժույգների գնդի սպային է ձոնված Պուշկինի բանաստեղծությունը  «Из Гафиза (Лагерь при Евфрате)»

Մի հմայվիր մարտի փառքով,

Գեղեցիկ երիտասարդ,

Մի նետվիր արյունոտ մարտ

Ղարաբաղյան ամբոխով…

Իրենց բազմաթիվ տվյալներով Ղարաբաղյան նժույգները արաբական ցեղատեսակի հետ կանգնած էին նույն շարքում, և գնահատվում էին արաբական և ախալթեքեյան ցեղատեսակներին հավասար, արժեին բարձր գումար և շատ ունևոր մարդկանց գրպանից վեր էր դրանց ձեռքբերումը: «Ղարաբաղցուն» նույնիսկ, որպես ընծա էին մատուցում արքայականներին, 1956թ. ղարաբաղյան հովատակ «Զամանը» նվիրվել է Անգլիայի թագուհուն:

 17-18-րդ դարերից սկսած եվրոպական պետություններում ձիերի նոր ցեղատեսակների աճեցմանը անպայման օգտագործում էին ղարաբաղյանը, որը ինքնուրույն ձևավորվել է ավելի վաղ` բնական խաչասերման հետևանքով:

Ղարաբաղյան նժույգը մեծ չէ, նրա հասակը միջինը 150 սմ-ից բարձր չէ, լավ զարգացած մկաններով, լայն ու խոր կրծքով, ամուր ոտքերով: Գլուխը վեհ տեղադրված, ճակատը բարձր, ուռուցիկ աչքերը վառվում են կրակով: Զարմանալի չէ, որ նժույգը շարժվում է արագ և հստակ:

Հիմնականում հանդիպում են Ղարաբաղում «Նարինջ» կոչվող շիկակարմիր և ոսկեգույն-շիկակարմիր երանգով ձիեր: Թվում է` ինքը գույնը` եռանդուն, անհանգիստ, բնորոշում է ձիու խառնվածքը:

19-րդ դարի կեսերին Ղարաբաղում կար 11 ձիաբուծարան, որոնց տիրապետում էին տեղական մելիքները, այդ թվում հռչակավոր ռուս զորապետ իշխան Վալերիան Մադաթովը: Մադաթովի ֆերմայում մոտ 200 տիպ էր գտնվում:

Տարին երկու անգամ Շուշիում, ձիարշավարանում` «Ջդրդյուզ» բացատում, անց էր կացվում ձիարշավ, որին հավաքվում էին Հարավային Կովկասի լավագույն հեծյալները:

20-րդ դարի սկզբներին ձիաբուծությունը Ղարաբաղում վերացավ, ձիաբուծարանները լքվեցին, իսկ «Նարինջ» ցեղատեսակը խառնվեց հասարակ ցեղատեսակներին, ձուլվեց նրանց, պահպանելով սակայն մի քանի բնորոշ գծեր, մասնավորապես հին բրոնզի գույնի երանգը:

Ձիաբուծությամբ նորից սկսեցին զբաղվել 1949 թվականին, երբ ցածրադիր Ղարաբաղում հիմնադրվեց նոր ձիաբուծարան: Ֆերմայում հավաքվել էր առավել տարածված ցեղատեսակների նժույգներ, սակայն ֆերմայում բացմանը գտնվում էր ղարաբաղյան ցեղատեսակի միայն մեկ նժույգ` հովատակ Սուլթանը: Ֆերման ավերվել է 1993թ. Ռազմական գործողությունների ժամանակ, իսկ նժույգներից շատերը ցրվեցին մերձակայքով:

Մեր օրերում, Ղարաբաղում, մի խումբ խանդավառներ Շուշիի շրջանի Քիրսավան գյուղում, Քիրս լեռան գեղատեսիլ լանջերին բազմացնում է չնչին քանակով ղարաբաղյան նժույգներ:

«Ղարաբաղցիների» մոտավորապես 50 տեսակ գտնվում են Եվրոպայի ձիաբուծարաններում: Ղարաբաղյան նժույգները մասնակցել են գյուղատնտեսական ցուցահանդեսների` 1869 թվականին Մոսկվայում և 1882 թվականին Թիֆլիսում, որտեղ պարգևատրվել են ոսկե մեդալներով և պատվոգրերով: Իսկ 1866,1867,1869,1897 թվականներին ղարաբաղյան նժույգները ներկայացվել են միջազգային ցուցահանդեսների, որտեղ նույնպես արժանացել են բարձր պարգևների: