• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ԼԵԶՈՒՆԵՐ

ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերեն լեզուն է: Գրասենյակային բոլոր աշխատանքները, նամակագրությունները, իրավական և այլ ընթացակարգերը իրականացվում են այս լեզվով:

Առօրյա կյանքում բնակչությունը խոսում է ղարաբաղցիների բարբառով, որը հայերենի բարբառներից է. այն էականորեն տարբերվում է գրական լեզվից: Այս բարբառում օգտագործվում են արաբական, պարսկական ծագում ունեցող, հին հայերեն, ինչպես նաև ռուսերեն շատ բառեր: Բնակչության Ճնշող մեծամասնությունը ազատ տիրապետում է ռուսերենին, այնպես որ` ռուսախոս զբոսաշրջիկները ԼՂՀ այցի ընթացքում լեզվական արգելքների հետ կապված որևէ անհարմարություն չեն ունենա: Տուրիստական գործակալությունների և հյուրանոցների աշխատակիցները խոսում են մի քանի օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն):

Անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով խոսող զբոսաշրջիկները կարող են օգտվել գիդ-թարգմանիչների ծառայություններից. վերջիններիս կարելի է հեշտությամբ գտնել տուրիստական գործակալությունների օգնությամբ: Հասարակական վայրերում ցուցանակներն ու գովազդային պաստառները հիմնականում եռալեզու են` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ճանապարհային նշանները համարյա ամենուր երկլեզու են` հայերեն և անգլերեն: