• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Լիցենզիոն կանոններ

Էքսկուրսավարի և գիդի լիցենզիա կարող են ստանալ ոչ միայն ԼՂՀ քաղաքացիներ, այլ նաև յուրաքանչյուր ցանկացող: Լիցենզիան գործում է միայն ԼՂՀ տարածքում: Լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի ներկայացման դեպքում, հայտատուն պետք է ունենա բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական տուրիստական կրթություն կամ հատուկ կուրսերի սերտիֆիկատ, կամ էլ առնվազն երեք տարվա գիդի աշխատանքային փորձ. այն թույլատրվում է մասնագիտության ատեստավորման ժամանակ: Մասնավորապես, ատեստավորման համար պատրաստված է թեստ-հարցաշար, որն իր մեջ ներառում է հարցեր պատմությունից, մշակույթից, բանավոր ազգային ստեղծագործություններից (էպոսներ), առաջին բուժօգնության ցուցաբերման իմացությունից և այլն: Թեստը հանձնելուց հետո հայցորդը ստանում է պրոֆեսիոնալ պիտանելիության մասին վկայագիր, որի հիման վրա էլ տրվում է լիցենզիան: