• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Մարտունի

Մարտունու շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևելյան մասը, հյուսիս արևմուտքում և արևմուտքում սահմանակից է Ասկերանի, իսկ հարավում՝ Հադրութի շրջաններին։ Մարտունու արևելքով և հյուսիս արևելքով անցնում է Ադրբեջանի հետպետական սահմանը։ Շրջանի արևելյան հատվածը ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Մյուս շրջանների համեմատ Մարտունու շրջանը ունի ավելի հարթավայրային լանդշաֆտ, նրա տարածքով է հոսում Վարանդա գետը՝ Ամարասվտակով։  Շրջանի մակերեսը կազմում է 951քառ. կմ, բնակչությունը՝ 23 200 մարդ։ Շրջկենտրոնը Մարտունի քաղաքն է, որը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 45 կմ հեռավորության վրա։ Հնում այս տարածքներում էր գտնվումպատմական Մյուս Աբանդ գավառը, այնուհետև՝ Վարանդա գավառի մի մասը։ Այստեղ պահպանվել հնության հուշարձաններ բազմաթիվ, են որոնցից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ամարաս (IV-XVII դդ) Բռի վանքերը Եղցի և, Կուսաբերդ-Աղջկաբերդ ամրոցը զոհված հուշարձանը զինվորների, Բերդաշենում։ Մարտունու շրջանի հետաքրքիր տեսարժան վայրերից է նաև հսկա ծառը՝ Սխտորաշեն գյուղի հնագույն սոսին (չինարին), որի տարիքը գիտնականների կարծիքով ավելի քան 2000 տարի է:

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԸ: Մարտունի քաղաքը գտնվում է արևելքում՝ սահուն դեպի Մուղանի հարթավայր ձգվող, բլրապատ տարածքում։ Բնակչությունը հինգ հազար մարդ է (2008թօականի տվյալներով)։  Քաղաքում կա նոր, գործող եկեղեցի, պատմաերկրաբանական թանգարան։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Մշակույթի պալատը, որը Երևանի հանրահայտ օպերային թատրոնի գրեթե նույնական փոքրացված կրկնօրինակն է։ Մարտունու շրջանը գինու սիրահարների համար իսկական դրախտավայր է: Այն նույնիսկ անվանվում է «Արցախյան շոմպայն», քանի որ գրեթե բոլոր տեղաբնակները պատրաստում են տնական գինի, որը հայտնի է ողջ Ղարաբաղում ու նրա սահմաններից դուրս։

ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔԸ:  Միջնադարյան Հայաստանի հայտնի մշակութային ու կրոնական կենտրոն հանդիսացող Ամարասի վանքը գտնվում է պատմական Արցախի Մյուս Աբանդ գավառում։ VI-V դարերի հայ պատմիչ Փավստոս Բուզանդի վկայությամբ Ամարաս վանքի եկեղեցին հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից IV-դարի սկզբին։ Ցավոք այդ եկեղեցու սկզբնական ճարտարապետական տեսքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք կարևոր նշանակություն կունենային հայկական ճարտարապետության պատմության համար, չեն պահպանվել։ Ամարասը առավել հայտնի է դարձել IV-դարի կեսերին, երբ այստեղ թաղվել է Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, որը VII դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու վկայությամբ, կառուցել է այստեղի բոլոր եկեղեցիները՝ ընդհուպ մինչև Ատրպատական (Իրանի ներկայիս Ադրբեջան նահանգը)։ Գրիգորիսը զոհվել է 338 թվականին և թաղվել է Գրիգոր Լուսավորչի հիմնադրած եկեղեցու արևելյան կողմում։ V դարի սկզբին հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը Ամարասում բացեց Արցախի առաջին դպրոցը, ինչը մեծապես նպաստեց Արցախ-Ուտիքում քրիստոնեական հավատքի տարածմանը։ Նույն հարյուրամյակի վերջին՝ 489 թվականին, Առանշահիկ արքա Վաչագան 3-րդը (Բարեպաշտ) գտնում է Գրիգորիսի արդեն մոռացված գերեզմանը, նրա վրա կառուցում է մատուռ և վերականգնում Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված եկեղեցին։ Հենց այդ մատուռն է գրեթե առանց փոփոխության մինչև օրս պահպանվել  Ամարասի վանքի եկեղեցու զոհասեղանի տակ։ Հետագայում բազմաթիվ վերակառուցումների հետևանքով անմիջապես մատուռ-դամբարանի վրա կառուցվել է եկեղեցի։ Արդեն հինգերորդ դարում Ամարասը դառնում է Հայաստանի խոշորագույն կրոնական կենտրոններից մեկը։ 821 թվականին Ամարասը, ինչպես ողջ մարզը,  գրավվել է արաբների կողմից, 13-րդ դարում կողոպտվել է մոնղոլական հորդաների կողմից, իսկ 1387 թվականին ավերվել է Լենկ Թեմուրի զորքերի կողմից։  Այնուամենայնիվ վանքը մշտապես գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ XV-XVI դարերում թշնամիների անընդհատ արշավանքների պայմաններում Ամարասի վանականների կողմից ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։ XVII  դարում վանքը հիմնովին վերակառուցվել է։ Գանձասարի Պետրոս կաթողիկոսը XVII  դարի երկրորդ քառորդում վերականգնել է Ամարասը, որը հանդիսանում էր Վարանդայի եպիսկոպոսության կենտրոնը և Հերհեր գյուղում, որը հանդիսանում էր եպիսկոպոսության ամառային նստավայրը կառուցեց  սուրբ Գրիգորիսի եկեղեցին։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին վերամիավորվելուց հետո  XIX դարի երկրորդ կեսին Ամարասի վանական համալիրը, որը ուներ բավականին ամուր պաշտպանական կառույցներ օգտագործվում էր որպես սահմանային ամրոց, իսկ 1832-1844թթ.՝ որպես ռուս –պարսկական մաքսակետ։ XIX դարի կեսին Ամարասը անմարդաբնակ էր։ Գիտնական և վարդապետ Սարգիս Ջալալյանցը, ով այդ ժամանակաշրջանում այցելել է Ամարաս ցավով էր նշում իր առաջին այցելությունից հետո կատարված փոփոխությունների մասին։ Ամենայն հավանականությամբ վանական եկեղեցին վնասված է եղել, քանի որ ի տարբերություն առանց էական փոփոխությունների պահպանված պաշտպանական պատերի, ստիպված էին այն ամբողջովին վերակառուցել։ Փաստորեն հին եկեղեցու տեղում կառուցվել է նորը՝ ամբողջովին փոխելով համակազմը (կոմպոզիցիան)։ Մինչ այդ, 1848 թվականին Գանձասարի թեմակալ Տեր-Բաղդասարը  կարողացավ ցարական իշխանություններից իրավունք ստանալ, Ամարասը Հայկական Առաքելական Եկեղեցու տիրույթ վերադարձնելու համար։ Եկեղեցին վերակառուցվել է 1858 թվականին Շուշիի հայ բնակիչների միջոցներով։ 1898 թվականին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր Իսրայելյանի կողմից պատրաստված Գրիգորիսի դամբանաքարը տեղադրվեց եկեղեցու հյուսիսային հատվածում։ XIX դարի վերջին վանքը տիրապետում էր  կալվածքների, վարելահողերի, այգիների, ուներ ջրաղաց։ Վանքից հարավ Ամարաս գետի աջ ափի զառիթափին երևում են շինությունների հետքեր, հանդիպում են բրուտագործական խողովակներ, գերեզմանաքարեր։ Ենթադրվում է, որ դրանք Ամարաս բնակավայրի ավերակներն են։

Վիրտուալ տուր Ամարասում

ՍԽՏՈՐԱՇԵՆԻ ԵՐԿՈՒՀԱԶԱՐԱՄՅԱ ՍՈՍԻՆ: Ստեփանակերտից երեսունյոթ կիլոմետր դեպի հյուսիս, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուց ոչ հեռու, Սխտորաշեն գյուղի մոտ վեր է խոյանում մի հսկա սոսի, որին անձնագիր է տրվել, որպես նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահին ու բարձր ծառը: Ծառի փչակն ունի 44 քառ.մ մակերես, որտեղ 100-ից ավելի մարդ կարող է հանգիստ կանգնել: Շառավիղը 27 մետր է, ծառի բարձրությունը 54 մետր է, ծառի ձգած ստվերը հավասար է 1400 քառ.մ:  Սխտորաշենի սոսին իր չափսերով գերազանցում է Էգեյան ծովում գտնվող Կոս կղզու  հայտնի ծառերին ու Աշխաբադի մոտ  Փիրուզե կիրճում գտնվող  ծառերին:  Համաձայն ավանդազրույցներին՝ այս ծառի տակ են հանգստացել հայոց գրերի ստեղծող Մ. Մաշտոցը (մ.թ V դ.), հայտնի  աշուղ երգիչ Սայաթ-Նովան  (մ.թ XVII դ. ): Սոսու շրջակայքում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ: Նրանցից ամենատեսարժանը վաղ միջնադարյան բազիլիկն ու հին գերեզմանոցի մնացորդներն են՝ բազմաթիվ հիասքանչ խաչքարերով:  2008 թվականից սոսու շրջակայքում կատարվում են  բարենորոգման աշխատանքներ:

Վիրտուալ տուր Սոսու շրջակայքում

 

 ԿՈՒՍԱԲԵՐԴ - ԱՂՋԿԱԲԵՐԴ ԱՄՐՈՑԸ:  Աղջկաբերդ ամրոցը գտնվում է Բերդաշեն գյուղի մոտ, ժայռոտ զանգվածի գագաթին: Պահպանվել են աշտարակի պատերի հատվածներ, արհեստական ամբարտակներ: Մինչև հիմա տեղի բնակիչները գտնում են բերդի հին ջրատարի ծեփից խողովակների  մնացորդներ: Այստեղ գտնված ծեփե խողովակները ցույց են տալիս, որ ջուրը ամրոց հասնում էր  Պըլեք աղբյուրից գաղտնի ճանապարհով: Ժայռի գագաթին պահպանվել են  խաչերի պատկերներով սալիկներ: Դրանից բացի ամրոցի տակ պահպանվել են ժայռափոր ստորգետնյա բնակատեղեր: Աղջկաբերդը լավ մտածված լեռնային պաշտպանական ամրոցի օրինակ է, որը դարեր ի վեր ծառայել է արցախյան հողին: Բերդից հիանալի տեսարան է բացվում դեպի շրջակա լեռները: Լեռնազանգվածը իր զառիթափ պատերով մեծ հետաքրքրություն է ներկայացնում ալպինիզմով հետաքրքրվող տուրիստների համար: 

ԲԵՐԴԱՇԵՆ ԳՅՈՒՂԸ  Հայտնի է նաև ԼՂՀ-ում  կառուցված ամենաբարձր հուշարձանով: Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հուշարձանը կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի քառասունամյակին: Հուշարձանն իրենից ներկայացնում է ալյումինից ձուլված,  ձեռքին դափնու ճյուղով կնոջ արձան: Նրա բարձրութըունը 32 մետր է: Այստեղ  է գտնվում պատմաերկրագիտական թանգարանը, որտեղ կա  Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների պեղումների ժամանակ գտնված ցուցանմուշների մեծ հավաքածու: Բերդաշեն տանող մայրուղին անցնում է ցածրավայրով, իսկ հուշարձանը կառուցված է լեռան գագաթին և դրա ու իր չափերի շնորհիվ այն կիլոմետրեր հեռվից տեսանելի է :