• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը ԼՂՀ պատմամշակութային այն միակ օջախն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Իր հիմնադրման պահից՝ 1939թ., թեկուզև Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության պայմաններում, ապա և, նրա իսկ կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրված պատերազմի թոհ ու բոհում թանգարանը կարողացել է հավաքագրել ու պահպանել ազգի դիմագիծը ներկայացնող նյութական ու հոգևոր արժեքներ: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ընդգրկված են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ, որոնց գոյությունն ու նրանցում արտացոլված տեղեկատվությունը փաստում են մեր արմատների ու կենսագրության մասին: Այսօր, ավելի քան, իր գոյության որևէ  ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղում իրականցվող պեղումների շնորհիվ թանգարանը ունի հնարավորություն արդյունավետ կերպով ընդլայնելու իր ցուցանմուշների ցուցակը: Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը: Այստեղ ցուցադրված նյութերի մեջ մասնավորապես ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ, բրոնզե ամենատարբեր իրեր (զարդարանքներ, սպասք, զենքեր), Ուրարտական ժամանակներից պահպանված զարմանահրաշ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագման արծաթե ու պղնձե մետաղադրամներ և այլն: Հայոց առաջին փիլիսոփա Գրիգոր Լուսավորիչը Արցախում հիմնադրել է առաջին եկեղեցիներից մեկը՝ Ամարասը, որի լուսանկարի և համապատասխան քարտեզի ցուցադրությամբ սկսվում է թանգարանի միջնադարյան բաժինը: Այստեղ առկա են նաև Հարավային Կովկասում նրա քարոզչության փաստացի վկայություններ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսված է արցախցու նահապետական ընտանիքի (տատիկը ճախարակով թել է մանում, իսկ պապիկը իր մշակած կաշուց տրեխ (կոշիկի տեսակ) է կարում) տեսարանով: Ցուցադրված են նաև գորգագործական հին դազգահ, արցախյան գորգագործության նմուշներ՝ XVIII-XXդդ. –ի  գորգեր: XIX դարում հայ մշակույթի կենտրոնն էր Շուշին, որի մասին են պատմում ցուցադրված ավետարանները, հին տպագիր գրքերը, լուսանկարները: Փաստագրական նյութերով առավել հարուստ են նոր և նորագույն բաժինները, որտեղ ներկայացվում են արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարն Ադրբեջանի դեմ 1918-21թթ. –ին: Այստեղ ներկայացված է 1926թ. –ի Հայաստանի քարտեզը, որը պատրաստվել էր 1920թ. –ի օգոստոսի 10 –ի պայմանագրի համաձայն, ինչպես նաև 1920թ.-ի մարտի 23-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին վկայող փաստաթղթեր, որոնք պատմում են Ղարաբաղի՝ բռնի ուժով Խորհրդային Ադրբեջանին միացման մասին: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում արցախյան համազգային շարժումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմը, հետպատերազմյան շրջանում Լեռնային Ղարաբաղի շարժման մասին պատմող թանգարանի վերջին բաժինները: Թանգարանում տեղակայված է նաև հնագրավաճառի խանութ, որտեղից կարելի է գնել բուկլետներ, Ղարաբաղի մասին գրքեր և լուսանկարների ալբոմներ: Թանգարանը աշխատում է 9:00 –ից մինչև 17:00, հանգստյան օրը`  կիրակի: Մուտքը թանգարան անվճար է: Ցանկության դեպքում հաճախորդները կարող են էքսկուրսավարներին տալ ոչ մեծ չափի ժամավճար:

Հասցե՝ Ստեփանակերտ, Սասունցի Դավթի փողոց, 1

Հեռախոս՝ (+ 374 47) 94 10 42

Էլ.փոտ՝ tangaran@ktsurf.net   

 

Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան.

Այս իր տեսակի մեջ յուրահատուկ զոհված ազատամարտիկների թանգարանը հիմնադրվել է 2002թ. «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության կողմից: Թանգարանի ցուցանմուշները հավաքվել են կազմակերպության ակտիվիստների, թանգարանի աշխատակիցների կողմից` զինվորների մայրերի օգնությամբ: Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերի ազատագրական շարժումը լուսաբանող գծագրեր, անցած ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայրենիքի ֆիդայի պաշտպանների  սխրագործությունները: Պատերին ներկայացված են զոհված ազատամարտիկների

հազարավոր նկարներ, փամփուշտներով ծակված փաստաթղթեր, հարազատներին և մոտիկներին ուղարկված նամակներ, Արցախյան պատերազմի զենքեր և հագուստ, դաշտային հեռախոս, ռադիոկայան:

Դահլիճում ցուցադրվում են հայ ֆիդայիների կողմից օգտագործված զենքերի և ռազմական այլ պիտույքների իրական նմուշներ: Սրտաշարժ հավաքված ցուցանմուշները, թանգարանի ամբողջ իրադրությունը թողնում են անմոռանալի տպավորություն: Թանգարանը բաց է յուրաքանչյուր օր 09:00-ից մինչև 18:00-ն, հանգստյան օրը` կիրակի: Թանգարանի մուտքը անվճար է, սակայն ընդունված է թողնել ոչ մեծ նվիրատվություն թանգարանին:

Հասցե՝ Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյանի փող., 1,

Հեռախոս՝ (+ 374 47) 95 07 38

Էլ.փոտ՝ tangaran@ktsurf.net

Կերպարվեստի պետական թանգարանը ստեղծվել է 2010-2013 թթ. պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ: Թանգարանի հավաքածուն կազմված է բացառապես նվիրատվություններից: Թանգարանի շենքը  կառուցվել է պետական միջոցներով, Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները:

Բարձր ժայռին թիկնած Շուշիի թանգարանում ներկայացված են Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Ն. Նիկողոսյանի, Դ. Վիլինսկու, Ա. Սաֆոխինի, Գայանե Թբիլիսցու, Յու. Գրիգորյանի, Ա. Հակոբյանի, Ա. Գալեցինի և այլոց ստեղծագործություններ:Թանգարանի առանձնահատկություններից են ստեղծագործությունների լայն աշխարհագրությունը. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն, նվիրատուների հարուստ ցուցակը. Գ. Գաբրիելյանց, Ս. Հովհաննիսյան, Վ. Բագիրյանց, Շ. Խաչատրյան, Ե. Պոպով, Կ. Աղամյան, Մ. Չալոյան… և ճանաչված նկարիչների շարքը. Սարյան, Մինաս, Գառզու, Շահին, Ժանսեմ, Հակոբյան, Բուռլյուկ, Ժիլինսկի, Սաֆոխին, Շեվչենկո, Պլավինսկի և այլք:

Ներկայացված նկարների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում Ղարաբաղի նկարիչների գեղանկարները:

Կերպարվեստի պետական թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2013 թ. մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը:

Հասցե` ք. Շուշի, Ղազանչեցոց փ.

Հեռ.` (+374 97) 24 69 62

Էլ. հասցե` gasparyanlusine79@gmail.com

 

  Շուշի քաղաքի պատմության թանգարան. 

Պատմական թաղամասի կենտրոնում գտնվող` 19-րդ դարի կեսերի հիասքանչ առանձնատանը տեղակայված, Շուշի քաղաքի պատմության թանգարանը, հանդիսանում է հնագույն քաղաք-ամրոցի բազմադարյա անցյալը լուսաբանող հնությունների կենտրոն: Այստեղ ցուցադրվում են Շուշիի հիմնադրման ժամանակի` 18-րդ դարի մասին նախկին տեղեկությունները հերքող հելլենիստական ժամանակաշրջանի հարուստ հնագիտական տեղեկություններ:   

Թանգարանի հավաքածուն շատ հարուստ է ազգագրական բնույթի տեղեկություններով, այստեղ հավաքված են հաճախակի իրենցից իրական արվեստի գլուխգործոցներ ներկայացնող տեղական արհեստագործների արտադրանքներ:

19-րդ դարի Կենցաղի առարկաները լուսաբանում են Անդրկովկասի խոշորագույն մշակութային կենտրոնի բնակիչների կյանքը:  Դահլիճների պատերին տեղադրված լուսանկարների  և վերարտադրվածքների հավաքածուն շոշափելի են դարձնում այն դարաշրջանի քաղաքի մշակութային կյանքը: Հավաքված հնություններից շատերը լուսաբանում են քաղաքի սև օրերը, երբ 1920 թվականի մարտին թաթար ավազակների խմբերը հրդեհեցին Շուշի քաղաքի գրեթե ամբողջ հայկական մասը, իսկ գրեթե  30 հազար քրիստոնյա բնակչությունը սպանվել էր կամ փախել էին հեռու գյուղերը: Առանձին վահանակ է տրամադրված 1992թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրման ռազմագործողությանը: Այստեղ տեղադրված է մարտերի պատմությունը մանրամասնություններով վերականգնող` Շուշիի ճակատամարտի դիորաման: Թանգարանը աշխատում է յուրաքանչյուր օր բացի կիրակի, ժամը 09:00-ից մինչև 17:00-ն: Թանգարանի մուտքը անվճար է:

Հասցե՝ ք.Շուշի, Մեսրոպ Մաշտոցի փող., 17,

Հեռախոս՝ (+374 477 3 19 48)

 


Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը գործում է  2014 թվականի մայիս ամսից, պաշտոնապես բացումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այստեղ ցուցադրվում են ամբողջ Արցախից հավաքագրված երկրագիտական հետաքրքիր նմուշներ` մասնավորապես` հանքաքարեր և այլևայլ օգտակար հանածոներ, որոնցից ամենահինը 146 մլն տարեկան է։  Թանգարանում ներակայցված են նաև աշխարհից բերված զանազան երկրագիտական նմուշներ` ամենահինը 1 մլրդ 200 մլն տարեկան է։ 

 Թանգարանի հավաքածուում կա 400 նմուշ 48 պետություններից և ՌԴ 20 երկրամասերից` հիմնականում Գ. Ա. Գաբրիելյանցի անձնական հավաքածուից:

Երեխաների ուսուցողական ծրագրերում օգտագործելու նպատակով` Հայաստանի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից Արցախի երկրաբանության թանգարանին են նվիրվել մասնագիտական բազմաթիվ գրքեր:

 Հավաքածուի զարդն են կազմում աշխարհահռչակ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի կտավները:

 

Հասցե`ք. Շուշի, Մաշտոցի փող., 32

Հեռախոս` +374-47-733572  (097) 26-77-55

 

Տիգրանակերտի պետական հնագիտական թանգարան. 

 Տիգրանակերտի հնագիտական թանգարանը հիմնադրվել է, մ.թ.ա. 95-55 թվականներին Տիգրան Մեծի կողմից հիմնադրված համանուն Տիգրանակերտ քաղաքի շրջակայքում` հնագիտական արգելոցի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցում: Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ Հայաստանի գիտությունների Ակադեմիայի հնագիտական արշավախմբի պեղումների ընթացքում հայտնաբերված տարաբնույթ հնությունները հիանալի լուսաբանում են Արցախի այս զարմանահրաշ անկյան հնագույն պատմությունն ու հարուստ մշակույթը:

Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնականում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից և ապակուց առարկաներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերում վառված կավից պատրաստված, հայերեն լեզվով արձանագրված նվիրատվության սկավառակը: Թանգարանում նաև լուսաբանվում են 2006թ. սկսված հնագիտական պեղումների ընթացքը: Բազմաթիվ վահանակների վրա ցուցադրված են մանրամասն տեղեկություններ տեղանքի վերաբերյալ, պեղումների և գտածոների տվյալներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հաճախորդները այստեղ կարող են ձեռք բերել ավանդական հուշանվերներ:

Միջնադարյան ամրոցի տարածքում գործում է ոչ մեծ սրճարան:

Հասցե՝ ԼՂՀ, Ասկերանի շրջ., Տիգրանակերտ տեղ.,

Հեռախոս՝ +374 97 30 86 78

Կայքէջ՝ www.tigranakert.am

 

Քաշաթաղի պետական հնագիտական  թանգարանԱյս թանգարանը առանձնանում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի տարածքում 1995թ. հետո իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված,  հնությունների հիանալի հավաքագրմամբ:Մեծ քանակությամբ փաստացի տեղեկություններ լուսաբանում են Արաքս և Ակարի գետերի հովտում գտնվող Ղարաբաղի այս հետաքրքիր մասի մշակույթի զարգացման պատմությունը: Հատուկ պետք է առանձնացնել Կերեն բնակավայրի պեղումների ժամանակ ձեռք բերված փաստերը, որտեղ հայտնաբերվել են մ.թ.ա 9-5-րդ դարերի նյութական մշակույթի առարկաներ: Ղարաբաղին յուրահատուկ կավին զուգահեռ` թանգարանում ցուցադրվում են` այստեղ հայտնաբերված ապշեցուցիչ գեղեցիկ և նրբագեղ մարդակերպ անոթներ, որոնք ապացուցում են տեղի  բնակչության կրթվածության բարձր մակարդակը: Նույն ժամանակաշրջանի գերեզմանաթմբերում գտնված կիսաթանկարժեք քարից պատրաստված կանացի յուրահատուկ զարդերը համարվում են այդ թանգարանի գրավչությունը:

 

 

Հասցե՝ ք.Քաշաթաղ, Միր փող., 19,

Հեռախոս՝ + 374 475 22 59   

 


Նիկոլ Դումանի տուն-թանգարան (ժողովրդական ճարտարապետության, ազգագրության և գյուղական կենցաղի թանգարան) Տեղակայված է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում (Ղշլաղ), Ստեփանակերտ-Գանձասար ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա: Այն իրենից ներկայացնում է 19-րդ դարի բնակելի շինությունների համալիր, վերականգնվել է բնագրաբնույթ նյութերով: Հիմնականում դրանք` շինարարական տեխնիկայի լավագույն ավանդույթները իրենց մեջ վերցրած, փորագրված փայտյա պատշգամբներով, երկհարկանի տներ են:  Պատշգամբների փայտյա ժանյակները, հմտորեն փորագրությամբ պատված սյուներն ու փայտամածները ապշեցնում են հաճախորդներին իրենց անկրկնելիությամբ: Ազգագրական թաղամասի տարածքում մանրակրկիտ ճշտությամբ ներկայացված են ղարաբաղցիների 19-րդ դարի կենցաղի ու կյանքի պայմանները: Շատ ռեալորեն վերականգնված է ինտերերը, կահույքը, տնտեսության և կենցաղի առարկաները, իրական նմուշներ` հավաքված շրջակա գյուղերից:

Ազգագրական թանգարանի տարածքում է տեղակայված  19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման հերոսներից մեկի` Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) տուն թանգարանը: Տուն-թանգարանի դահլիճներից մեկը նվիրված է նրա կյանքին ու գործունեությանը: Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերի ազատագրական շարժումը լուսաբանող գծագրեր, հայրենիքի ֆիդայի պաշտպանների  սխրագործությունները:Առանձին վահանակ է տրամադրված 1905-1906 թվականներին Բաքվում հայ-թաթարական ընդհարումներին, երբ ի շնորհիվ Նիկոլ Դումանի բացառիկ ռազմական տաղանդի մի բուռ վատ զինված հայ կամավորականների հաջողվեց պաշտպանել Բաքու քաղաքի հայկական բնակչությանը, ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքի քրիստոնեական մասը կողոպտած ադրբեջանական մոլեռանդ ամբոխի մոլեգին հարձակումներից: Դահլիճում ցուցադրվում է հայ ֆիդայիների օգտագործած 19-րդ դարի զենքի իրական նմուշներ, այլ ռազմական պարագաներ:  Թանգարանի տարածքում վերականգնված է համապատասխան դարաշրջանի տնտեսական կառույցներ: Հաճախորդները կարող են ոչ միայն տեսնել ավանդական թոնրատունը (հացի փուռ), այլև փորձել իրենց աչքի առջև նոր թխված ավանդական ղարաբաղյան հաց` թոնրի հաց: Ազգագրական թաղամասում շինություն է գտնվել նաև հուշանվերների կրպակի համար, որտեղ կարելի է ձեռք բերել ինչպես բարձրորակ ավանդական հուշանվերներ, այնպես էլ գյուղական բնակչության մանր շինվածքներ, պահածոյացված մրգեր և բանջարեղեն տեղական համեմունքներ յուրօրինակ փաթեթավորումներով: Ավանդական մառանում (գինու նկուղ) հյուրերը կարող են փորձել տեղական գինու տեսակներ և թթի օղի, որը ձեզ կմատուցվեն ավանդական թեթև ուտեստով` հաց, պանիր, թթվի և, իհարկե, հանրահայտ Ժենգյալով հացով: Գորգա-ջուլհականոցում հաճախորդները կտեսնեն ինչպես հնագույն տեխնոլոգիայով ժամանակակից ջուլհակագործները գործում են հիանալի ղարաբաղյան գորգեր, իսկ ցանկության դեպքում կարող են նաև ձեռք բերել դրանք: Զբոսաշրջիկների մոտ շատ հայտնի են այգում`  լայնասաղարթ թթենու տակ կամզակերպվող ավանդական ճաշերն ու ընթրիքները: Ազգագրական թաղամասի տարածքում հաճախ հայտնի խմբերի կողմից կազմակերպվում է ավանդական և դասական երաժշտությամբ համերգներ: Հատուկ պատվերներով կազմակերպվում են նաև Ղարաբաղի գյուղի 19-րդ դարի կայնքն ու կենցաղը ցուցադրող զգեստավորված ազգագրական շոուներ: Որոշ շինություններ վերածված են հարմարավետ զբոսաշրջային տներ, որոնցում հյուրերը կարող են գիշերել: Թանգարանը աշխատում է առանց հանգստյան և տոն օրերի: Բաց  է յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից մինչև 19:00-ն: Մուտքը թանգարանի տարածք անվճար է, բայց ընդունված է թողնել ոչ մեծ թեյափող սպասարկող անձնակազմի համար, ինչպես նաև նվիրատվություններ կատարել համալիրի զարգացման համար:

Հասցե՝ ԼՂՀ, Ասկերանի շրջ., գ.Ծաղկաշատ

Հեռախոս՝ +374 47 944758 

Կայքէջ՝ www.ndumanmuseum.nk.am