• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ազոխի քարանձավը


Ազոխի
քարանձավը (Վորվանե) վեց մասից բաղկացած քարեդարյան մարդու բնակավայր է: Ազոխի քարանձավը տեղակայված է նույնանուն գյուղի մոտակայքում: Հայտնաբերված 1960ական թվականներին առաջարկվում էր, որպես ամենահին պրոտո-մարդկային բնակավայրը Եվրասիայում: Նեանդերտալյան մարդու հայտնաբերվաձ ձնոտոսկրը մոտավորապես 300.000 տարեկան էր և աշխարհի այս ձայրամասի  նեանդերտալյան մարդու ամենահին մնացորդներ են: Մինջև այդ այդպիսի գտածոներ եղել են 4 երկրամասում՝ Սիդի-Աբդ Էրագման  (Մարոկո), Շտայնհայմ (Գերմանիա), Սպանոկոմբե (Անգլիա) և Սադիադելլե Դիոբոլոն (Իտալիա): Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը:        

 

 

 

 

                                     

 


Նյութերը և իրերը հայտնաբերվաձ Ազոխի քարանձավից հատուկ հետաքրքրություն են կրում: Ավելին, հայտնի ֆրանսիացի հնեաբան Անրի դե Լյումլեյն հավատաց է, որ ազոխից հայտնաբերվաձ իրերը հնարավորություն են տալիս հաստատելու, որ դա. <<հնագույն քաղաքակրթության նստավայր է և, որ այս լեռնավանդակը նույնպես ներգրավված էր հոմո-սապիենսի կազմավորման գործընթացին>>: Այսօր պեղումները իրականցվում են Անգլիայի, Իսպանիայի և Հայաստանի հնեաբանների կողմից: Աշխարհագրորեն քարանձավը տեղակայված է բնական միջանցքի վրա, որտեղով նախամարդը և տարբեր կենդանիներ կարող էին գաղթել Աֆրկայից-Եվրոպա և Ասիա: Աֆրիկան ամենաառաջին վայրն է , որտեղ մարդը ծագել է և հայտնի է, որ կովկասը առաջինն էր բնակեցված հին մարդու կողմից ավելի քան 1,8 միլլիոն տարի առաջ:   

 


Ազոխից հայտնաբերված ծնոտը մեզ է հասել այն ժամանակաշրջանից, որը անցումային էր Հոմո-հայդելբերգենեզիսից, Հոմո-նեադերտալեզիսի և Հոմո-նեադերտալեզիսից,Հոմո-սապիենս: Վերջին հնագիտական պեղումները և Կովկասում իրականացրած հայտնագործությունները վկայում են նրա մասին, որ նախամարդը զբաղեցրել է այս տարածքը մոտավորապես 2.000.000 տարի: Հնեաբանները առաջարկում են պեղումնային ամենացածր շերտի գտածոները ամրագրել վաղ պալեոլիթյան ժամանակաշրջանի (Նախաաշելյան), աշխարհի ամենահին ժամանկաշրջանին (730,00-1,500,000տարի) և որը շատ բնագավառներում նման է Օլդուվան քաղաքակրթությանը՝ Տանզանիայի Օլդուվա կիրճից, և քաղաքակրթության, որը կառուցել է հայտնի Լասկաքս քարանձավը Ֆրանսիայի հարավ-արևելքում:

 

 

1960 ականների աղքատիկ պեղումները անորոշ էին թողել հնագիտական շերտերի ժամանակագրությունը: Պեղումները վերսկսվեցին 90 ականներին: 2002թ-ին միջազգային հետազոտական խումբը ղեկավարվելով Տանյա Կինգի կողմից հայտնաբերել է նոր մուտքեր ինչպես նաև ֆաունա և քարե գործիքներ: Այժմ ընդունված է համարել այն ամենաառաջին նախամարդու բնակավայր Եվրասիայում: Դեռ շատ քիչ է հայտնաբերված մարդու գոյության մասին, բայց փաստերը ցույց են տալիս, որ այս տարածքը բնակեցված էր մարդանմաններով ավելի քան 2.000.000 տարի առաջ:                                                                                              
 2014թ-ից Ազոխ քարանձավի շրջակայքում գործում է պետական բնապահպանական արգելոց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

16:09 Հուլիս 21, 2015