• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Հունոտի Կիրճ

«Հունոտի կիրճի» պետական բնապատմական արգելոցի աննման գեղեցկությունը այցելուներին զարմանալի մի զգացողություն է ներշնչում: Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը, որոնք վեր են խոյանում բերդաքաղաք Շուշիի հարավ-արևմտյան մասում գտնվող Կարկառ գետի վրա: Ճանապարհորդներին, որոնք նախընտրում են ոտքով զբոսնել կիրճի միջով, բախտ է ընձեռվում ականատեսը լինել աննման ջրվեժների, խիտ անտառների, դեռևս քարի դարում բնակելի քարանձավների, Հունոտ գյուղի ավերակներին, հնամենի կամուրջների… և այս ամենը պարփակված հսկայական լեռներով և գետակով, որը համառորեն սլանում է ժայռերի միջով:Պատմական, բնական և ճարտարապետական բազում հրաշքներ հավաքվել են շուրջ 400 հեկտար մակերես ունեցող այս հրաշք արգելոցում: Կիրճի տարբեր տեսարժան վայրերը ուղեկցող արահետները նշված են ուղեցույցերով:

 

 

 

 

Երթուղիներ` Հունոտի կիրճի պետական բնապատմական արգելոցի տեսարժան վայրերը հեշտացնող միայն 3 ուղի կա՝ ուղեցույցերով նշված:

I-ուղի – Կիրճը տանող գլխավոր երթուղին նշված է երկնագույն ուղեցույց սյուներով, որոնք տանում են դեպի հրաշագեղ Մամռոտ Քար ջրվեժը, որը հայտնի է նաև Հովանոցներ և ռուսերեն Զոնտիկի անվանումներով: Անշուշտ սա կիրճի անկրկնելի զարդերից մեկն է, որ անհնար է բաց թողնել: Ճանապարհին այցելուները կտեսնեն նաև հնագույն ջրաղացների ավերակները և կկարողանան համտեսել բնական աղբյուրների զուլալ ու քաղցրահամ ջուրը:

II- ուղի – Կարմիր ուղեցույցերով նշվաց գլխավոր ճանապարհի ճյուղավորումը այցելուներին կտանի դեպի Ամարաթ և Զույգ Աչք քարանձավները:

III- ուղի – Գլխավոր ճանապարհից մեկ այլ ճյուղավորում՝ կանաչ ուղեցույցերով, որը տանում է դեպի Հունոտ գյուղի ավերակները, կամարաձև քարե կամուրջը և ականակիտ աղբյուրները: 

 

 

 

Ջրվեժ Մամռոտ Քար (հայտնի է Հովանոց և Զոնտիկ անվանումներով) Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով՝ մշտական ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի նման: Այս տպավորիչ բնական հուշարձանը՝ հովանոցաձև քարայրով, ցանկացած տարիքի այցելույի մոտ ապշանք է առաջացնում, և համարվում է կիրճի լավագույն գլուխգործոցը:Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին՝մի գողտրիկ վայրում, որտեղ կա նաև բնական լողավազան: Այս փոքրիկ հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի դարավոր կանգուն հսկա ժայռերը, և շրջական գրեթե անիրական գեղեցկություն է ստանում:

Հունոտ Գյուղի Ավերակները Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը,ոը հիմնադրվել է 18-րդ դարում, իսկ 20-րդ դարում՝ լքվել: Այդ փոքրիկ գյուղի ավերակները այսօր զբաղեցնում են մոտ մեկ ու կես հեկտար տարածք: Այստեղ այցելուները կտեսնեն հին շինությունների և գերեզմանների ավերակները: 1895 թվականին 130 բնակիչ ունեցող գյուղը մեծ դեր էր խաղում Շուշի քաղաքի համար: Բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին հենց Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում: Գյուղը լքվել է 1930 թվականին:

 

Հունոտի Կամուրջ Կամուրջները կարևոր դեր ունեին Շուշին մնացած աշխարհին կապելու մեջ: Հունոտի քարե կամարաձև կամուրջը կառուցվել է 1720 թվականին և մինչ այժմ ծառայում է որպես գետն անցնելու լավ հարմարություն: Գյուղական ավերակներում գտնվող հենց այս կամուրջն է մի ժամանակ կարևոր կապ հանդիսացել Շուշիի համար Վարանդայի և այլ տարածքների հետ: Հունոտի կամուրջը ունի 25մ երկարություն, 4մ լայնություն և 8մ բարձրություն: Այն գտնվում է ծովի մակարդակից 889մ բարձրության վրա: 

Հունոտի Ջրաղացները Հունոտի և դրա շրջակայքի մոտ 12 ջրաղացների ավերակները վկայում են այստեղի երբեմնի ծաղկում ապրած արդյունաբերության մասին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում կարևոր դեր են ունեցել: Գրավիչ շինությունները տարածվում էին կիրճի գեղատեսիլ գետակի երկայնքով, որտեղ ջուրը դրանց համար շարժիչ ուժ էր հանդիսանում: Այսօր գետի շուրջը դեռ կարող ենք տեսնել այդ ջրաղացներից շատերի ավերակները: 

Քարանձավ Ավանա Կարան Բերդաքաղաք Շուշիի կիրճը հայտնի է նաև քարանձավներով, որի վրա այն կառուցվել է: Դրանցից ամենամեծը և հայտնին Ավանա Կարան քարանձավն է: Ավանա Կարանը գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում գտնվող դժվարանցելի մի վայրում, որը կոչվում է Ավանի Քերծ: Քարանձավը ունի մոտ 75մ խորություն և մինչև 15մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է: Քարանձավի ուղղահայաց մուտքի մոտ կարող եք տեսնել մարդաշեն հատվածներ, քարե պատեր և այլ կառույցներ: Սրանք տարիներ շարունակ կառուցվել են տարբեր նպատակների ծառայելու համար, քանի որ քարանձավը մարդկանց կողմից օգտագործվել է Ք.ա. 2-րդ հազարամյակից սկսած մինչև 18-րդ դարը:  

Քարանձավ Ալեքսանա Ղուզե Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում հայտնաբերված քարանձավը հայտնի է Ալեքսանա Ղուզե անվանմամբ:Այն գտնվում է Կարպեն Քերծ սարի ստորոտում՝ Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավը ունի մոտ 50մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ: Հելլենական դարաշրջանում բնակեցված լինելով՝ Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը քարանձավը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի վայր: Այսօր քարանձավը հանդիսանում է Արցախում բնակվող սպիտակաթև չղջիկների միակ հանգրվանը, որոնցից պետք է խուսափել , քանի որ մարկդանց ներկայությունը կարող է մեծ վնաս հասցնել երբ նրանք ձմեռում են կամ ձագերին են մեծացնում:

Կատարոտ Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի հենց գագաթին է գտնվում Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը: Կիրճի հիասքանչ պատկերով և ներքևվում գտնվող Կարկառ գետի հովտի պատկերով՝ այս վայրը դարձել է Արցախի ամենասիրելի և այցելուների կողմից ամենաշատը լուսանկարվող վայրերից մեկը: Կիրճի գագաթով զբոսանքը այցելուներին պարգևում է հիասքանչ տեսարանների և կիրճի անմոռանալի տպավորություններ: Դաշտը ունի մոտ 5 հեկտար տարածք, որի մի փոքրիկ մասն է կազմում եղևնուտը: Այցելուների մեծամասնությունը այստեղ գալիս են ցերեկը, սակայն աստղազարդ գիշերներն էլ պակաս գեղեցիկ ու հեքիաթային տեսք չունեն: Արգելոցի ամենահետաքրքիր վայրերից է Շուշի-Կարկառ կիրճի գագաթին գտնվող բարձրավանդակը: Բարձրավանդակից կիրճ վայրէջքը տարբերվում է մնացած բոլոր տարածքների անցումներից՝ ավելի աստիճանական, գրեթե աստիճանաձև անցումներից ուղղաձիգ ժայռերով վայրեր:
Պարիսպներ Պաշտպանական կառույցներ կարելի է տեսնել Շուշիի պարսպապատ ժայռերի և Հունոտի կիրճի արանքում: Այստեղ բազմաթիվ աշտարակներ կան ինչպես նաև մինչև 40մ երկարության հասնող պարիսպներ: Այս քարե ամրությունները Շուշիին օգնում էին պաշտպանվել Մխիթարաշեն և Քարինտակ գյուղերի կողմից հարձակվող հարավից եկած զավթիչներից: Դրանք նաև օգնում էին պաշտպանել Հունոտի ջրաղացները, որոնք Շուշիի համար կարևորագույն նշանակություն ունեին: Այս ամրոցների շինարարությունը սկսվել է 18-րդ դարում: Քաղաքից դեպի ներքև ձգվող պարիսպները  պատրաստվել են տեղական ամուր քարից և ցեմենտից, բերդաքաղաքի ամրությունը ավելացնելու նպատակով: Գլխավոր այսպիսի պարիսպը գտնվում է հարավ-արևմուտքում: Այն ձգվում է Շուշի բերդաքաղաքի համար կարևոր պաշտպանական նշանակություն ունեցող Ավանա Կարան քարանձավի շուրջը և պաշտպանում այն:

 

 

Պըլը Պուղի Հուշաքար Արցախի ժողովուրդի համար հումորը դարձել է բնավորության անբաժանելի մաս, անկախ նրանց անցյալի ցանկացած ծանր ժամանակաշրջանից: Հումորի և ուրախության հանդեպ ունեցած նրանց սիրո խորհրդանիշն է դարձել Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը: Պըլը Պուղին զվարճացնում էր Մելիքին և նրա հյուրերին հանգստի և տոնակատարությունների ժամանակ: Այդ ժամանակ նա համարձակորեն քննադատում էր նաև Մելիքի սխալ որոշումները, հաճախ դրանով իսկ օգնելով վերջինիս լուծել դժվար խնդիրներ: Հայտնի սրամիտ Պըլըն ծնվել է 1731 թվականին, և չնայած մահացել է 1810-ին՝  նա դեռ ապրում է ժողովրդական բանահյուսության մեջ և ճանաչված է Արցախյան բոլոր ընտանիքներում: Բանահյուսությանը համաձայն՝ Պըլը Պուղիի աճյունը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում, և այդտեղ էլ նրա հիշատակին հուշաքար է կառուցվել 1976 թվականին:

Դեկտեմբեր 06, 2012