• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհին տեղակայված Տուն-Թանգարանը, իր գոյության առաջին իսկ օրից դարձավ Ղարաբաղ հաճախող զբոսաշրջիկների ուխտագնացության վայր: Եվ ոչ միայն նրա համար, որ այստեղ կարելի է տեսնել մանրակրկիտ վերականգնված 19-րդ դարի ղարաբաղյան գյուղի կյանքը, ծանոթանալ Նիկոլ Դումանի գործունեության հիմնական փուլերին, կազմակերպել ավանդական ղարաբաղյան զբոսախնջույք, փորձել տեղական արտադրության հանրահայտ խմիչքները: Գլխավոր զգացմունքը, որը մնում է Տուն թանգարանը այցելելուց հետո, դա ժամանակակից կյանքի անցողիկ արժեքների վերագնահատումն է: Արժեքների վերագնահատում, որի այդքան  կարիքը ունի մեր համերկրացիների մեծացող սերունդը:

 

 

Թանգարանի մասինՆիկոլ Դումանի ազգագրական հուշահամալիր-թանգարանը ստեղծվել է 2004թ.-ին` հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ակնառու գործչի մահվան 90-ամյա տարելիցին նրա հայրենի Ղշլաղ գյուղում (ԼՂՀ Ասկերանի շրջան): Հուշահամալիր թանգարանի կազմակերպիչները իրենց հիմնական խնդիրն էին համարում վերականգնել ղարաբաղյան ընտանիքի կյանքն ու կենցաղը առավել լրիվ և ստույգ, այնպես ինչպես նրանք եղել են 19-րդ դարի վերջին: Թանգարանի այցելուները, կտրվելով այժմեականությունից, լրիվությամբ ընկղմվում են այն ժամանակվա ղարաբաղցու աշխարհն ու կենցաղը: Կոնկրետ տարեթիվը երբ սկվել է կառուցվել տունը, որտեղ տեղակայվել է հուշահամալիր թանգարանը հայտնի չէ, սակայն շինարարությունը ավարտվել է 1912 թվականին, Նիկոլ Դումանի ծնողների կողմից, որի մասին հայտնում է երկրորդ հարկի պատին ամրացված  շինարարական գրությունը: Հուշահամալիր թանգարանը բաղկացած է 4 բաժանմունքից` Նիկոլ Դումանի դահլիճ, 19-րդ դարի վերջի ավանդական բնակելի սենյակ, կոմունալ սենյակ, բակի շինություններ: Թանգարանը մշտապես համալրվում է նվերների և գյուղում հայտնաբերված նոր ցուցանմուշների հաշվին:

Նիկոլ Դումանի դահլիճ. Զբաղեցնում է տուն թանգարանի առաջին հարկը: Այստեղ տեղադրված են Նիկոլ Դումանի կյանքն ու գործունեությունը նկարագրող ցուցանմուշներ և վահանակներ: Հինգ ֆոտովահանակ այցելուներին ակնառու պատկերացումներ է տալիս նրա կյանքի էտապների մասին:Դահլիճում ներկայացված են հետևյալ թեմատիկ ֆոտովահանակները` Դերիկ վանքի ճակատամարտը (1894թ), Խանասարի դաշտի ճակատամարտը (1897թ.), Ռազմական արշավներ դեպի արևելյան Հայաստան, Հայ-Թաթարական բախումները Անդրկովկասում (1905-1906թթ.) և Հայերի մասնակցությունը Պարսկական հեղափոխությանը (1911թ.):

Հատուկ հետաքրքրույթուն է ներկայացնում ցուցափեղկը, որտեղ ներկայացված են նորոգման աշխատանքների ժամանակ ձեղնահարկից և պատերի թաքստոցներից գտնված 19-րդ դարի վերջի սառը զենքերի և հրացանների փողերի նմուշներ: Ցուցափեղկում այցելուները կարող են տեսնել սպայական գծագրոց, Մոսեին հրացանի փամփշտակալ փամփուշտներով, վերականգնված Մոսեին հրացանի նմուշ, մերձամարտում օգտագործվող դաշյուններ ու դանակներ, մաուզերի փայտյա պատյան, Նագան ատրճանակ, երթային գավաթ և ֆիդայիների կյանքի հետ կապված այլ առարկաներ: Դահլիճի ցուցանմուշների մեջ էբարակ ասեղնագործությամբ պատված մթերքների պահպանման արշավի պայուսակն է, ինչպես նաև ձեռքի  լապտեր: Պատի երկրու որմնախորշերում ցուցադրված են ֆիդայիների վերականգնված տիպիկ երթային հագուստ:

19-րդ դարի վերջի բնակելի սենյակ: Տուն–թանգարանի երկրորդ հարկը զբաղեցնող բնակելի սենյակը լրիվությամբ վերականգնված է 19-րդ դարի տիպիկ ոճով և սարքավորված է այն ժամանակի իրական նմուշներով: այցելուները այստեղ կարող են տեսնել  տեղական հյուսների պատրաստած հնագույն գորգերով և բարձերով` մութաքաներով պատված թախտ, հատակին առանց մազախավի գորգ-կարպետներ, կաղնուց սեղան աթոռներով: Հատուկ ուշադրություն են գրավում ամանեղեն և այլ տնային կարասիներ պահելու համար նախատեսված  պատի խորշերը: Այստեղ ցուցադրված են տանը պահպանված կավե ամանեղենը, տարբեր շշեր, փայտյա գդալներ, ինչպես նաև վերականգնման ընթացքում թաքստոցից հանված ճենապակուց երկու ափսե (Ռուսատսան): Սենյակը լուսվորվում է նրբագեղ պղնձե կերոսինային ջահով, ինչպես նաև ավանդական թրծակավից պատրաստված յուղի կանթեղներով: Պատուհանները վարագուրված են ձեռքի հիանալի աշխատանք վարագույրներով: Այստեղ կարելի է տեսնել ղարաբաղցի ասեղնագործողների արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ` սրբիչներ, ծածկոցներ և այլն: Նիկոլ Դումանի ժամանակների փորագրված փայտե օրորոց, նույնպես ցուցադրված է դահլիճում: Երկրորդ հարկի պատշգամբում տեղադրված է խոհանոցային շիոնթությունը, սարքավորված օջախով ուտելիքի պատրաստման համար: Կողքին, պատի որմնախորշում հավաքված է 19-րդ դարի խոհանոցային կահ կարասու հավաքածու: Դրանք տարբեր պղնձե կլայեկված  կաթսաներ, ափսեներ, շերեփներ, ջրի սափորներ և շատ ուրիշ առարկաներ են, որոնք կազմել են ղարաբաղյան ժողվորդական կյանքի անբաժանելի մասը:

Կոմունալ սենյակըՏուն-թանգարանի շինությանը կից տեղակայված է 19-րդ դարի ղարաբաղյան կենցաղի ավանդական կոմունալ սենյակը: Այստեղ հավաքված իրական նմուշները թանգարանների այցլեուներին տալիս են այն ժամանակշրջանի ղարաբաղյան ընտանիքի տնտեսության գործունեության վերաբերյալ լրիվ պատկերացումներ: Այստեղ ցուցադրվում են փայտե խնոցի, ճախարակներ, գինիներ պահպանելու կարասներ, ջուլհակահաստոցի դետալներ, ցորեն պահելու ամբարներ, հեսանաքարի հաստոց, ձեռքի երկանք: Առանձին ներկայացված են ղարաբաղցիների տնտեսությունում 19-րդ դարում օգտագործվող  տարբեր գործիքների հավաքածու: Հետաքրքիր է շինություն տանող քարե աստիճանը կիսաջնջված արաբական գրությամբ և անհայտ թվագրմամբ:  Կենցաղային սենյակի մուտքի մոտ տեղադրված է տներից մեկի բակում գտնված հնագույն խաչքար: Համաձայն ավանդության, կոմունսիտական ժամանակաշրջանում, 20-րդ դարի 30-ական թվականներին գյուղական եկեղեցու քանդման ժամանակ ժողովուրդը փրկել է խաչքարը ոչնչացումից, մեծ ռիսկով դրանցից մի քանիսը թաքցնելով իրենց տների բակերում: Կենցաղային սենյակից ոչ հեռու աղբյուր է` շինված դրվագապատ սափորի դետալներից և կավե կարասից:

Բակի շինություններ. Բակի երկրորդ հարկաշարքում վերականգնված է ղարաբաղյան 19-րդ դարի կենցաղի բակի հիմնական շինությունները, այդ թվում` թոնրատունը: Շվաքարանի տակ տեղադրված է ղարաբաղցու տնտեսության կարևորագույն պարագան` հողի մեջ շինված թոնիրը, վերականգնված այն ժամանակաշրջանի դասական տեխնոլոգիայով` այրված կավե աղյուսից:  Կողքին շինված է խորոված պատրաստելու քարե կրակարան: Թոնրատան պատում  տաշած քարից պատրաստված է օջախ կերակուրներ պատրաստելու համար: Վերակառուցման ժամանակ օգտագործվել են համապատասխան ժամանակաշրջանի բնակավայրերից հավաքված բացառապես բնօրինակ նյութեր: Թոնրատան բոլոր կառույցները տուն թանգարանը այցելող զբոսաշրջիկների կողմից կարող են օգտագործվել ուղղակի նպատակներով: Բակի երկրորդ հարկաշարքում կառուցված է հարթակ, որտեղ տեղադրված են  ռեստորանի սեղանները, ինչպես նաև տեղական “Մուշկեթ” տիպի  խաղողի վազով փաթափված ստվարաշատ տաղավար: Տուն թանգարանի բակային շինությունների համալիրին առանձին գունագեղություն է տալիս բակի կենտրոնում աճող նահապետ թթենին:

Ազգագրական թաղամաս: Նիկոլ Դումանի տուն թանգարանի բնակազմակ շարունակույթունն է հանդիսանում ազգագրական թաղամասը` 19-րդ դարի փողոց և մի շարք բնակելի տներ, մեծ ջանասիրությամբ վերականգնված: Դրանցից մեկի առաջին հարկում տեղակայված է մառան` գինետուն, ավանդական ոճով կահավորված, ինչպես նաև հուշանվերների կրպակը, որտեղ կարելի է  ձեռք բերել ղարաբաղյան թեմատիկավո հուշանվերներ: Ազգագրական թաղամասի վերջում հետաոտողները հայտնաբերել են հայ ժողովրդի ազգայինա զատագրական պայքարի մեկ այլ  հերոսի` Խանասորի Վարդանի տունը, որը վերակառուցվել է 2007թ.: Վերականված տներից մեկում տեղակայված է հարմարավետ հյուրասենյակ:

Տեղակայման վայրը:  Նիկոլ Դումանի հուշահամալիր-թանգարանը  տեղակայված է  ԼՂՀ Ասկերանի շրջանի Ղշլաղ (Ծաղկաշատ) գյուղում: Այդ հնագույն ղարաբաղյան գյուղը տարածված է Ստեփանակերտ-Գանձասար ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա` աջ մասում գեղատեսիլ բլրակին

 

Հասցե՝ ԼՂՀ, Ասկերանի շրջ., գ.Ծաղկաշատ

Հեռախոս՝ +374 47 944758 

Կայքէջ՝ www.ndumanmuseum.nk.am 

17:57 Դեկտեմբեր 06, 2012