• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Տիգրանակերտ

Պատմություն: Ալեքսանդր Մակեդոնացու հաղթական արշավանքների արդյունքում հելլենիստական աշխարհում քաղաքները համատարած անվանվեցին իշխող դինաստիաների ներկայացուցիչների անունով: Հայաստանում նույնպես կային թագավորների անունները կրող քաղաքներ, բայց այդ ավանդույթը հատկապես մեծ տարածում է գտել  Տիգրան Մեծի թագավորության ժամանակ (մ.թ.ա. 95-55թթ.): Բացի Աղձնիքում հիմնադրված Տիգրանակերտ մայրաքաղաքից, որի մասին հիացմունքով հիշատակում են հունահռոմեական պատմիչները (Ստրաբոն, Ապպիանոս, Պլուտարքոս)` պատմական Հայաստանի տարածքում հայտնի են Տիգրան Մեծի  անունը կրող մի շարք բնակավայրեր, որոնցից մեկն էլ Արցախի Տիգրանակերտն է:

Քաղաքը:  Տիգրան Մեծի հրամանով կառուցված չորս համանուն քաղաքներից մեկը` Ք.ա. I դարում Արցախի Տիգրանակերտը, առաջին անգամ հիշատակվում է հայ պատմիչներ Սեբեոսի և Մովսես Կաղանկատվացու կողմից 7-րդ դարում: Նրանց նկարագրություններից հետևում է, որ Տիգրանակերտը գտնվում է Արցախի գլխավոր գետերից մեկի` Խաչենագետի ափին, որտեղ Արցախի լեռները փոխարինվում են հարթավայրերով և որտեղով անցնում է Սյունիքից Վրաստան տանող մեծ առևտրական ճանապարհը: 12-14-րդ դդ.-ում Արցախի այդ հատվածը կոչվել է Տիգրանակերտի երկիր, իսկ սկսած 18-րդ դ.-ից Վանքասարի ստորոտից բխող աղբյուրի մոտակայքի տարածքը կոչվել է Տկրակերտ կամ Տիգրանակերտ: Վաղ միջնադարի հսկայական պատմամշակութային ժառանգության պահպանման նպատակով` ԼՂՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի որոշմամբ հնագույն հայկական Տիգրանակերտ քաղաքի պեղումների վայրում ստեղծվեց պետական պատմամշակութային արգելոց (2136 հա տարածք):

Պեղումներ: 2005թ.-ին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հնէաբանության և ազգագրության Ինստիտուտի Տիգրանակերտի արշավախումբը պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ սկսեց քաղաքի և նրա տարբեր ծայրամասերի պեղումները: Արդյունքում պարզվեց, որ Տիգրանակերտը միջնադարյան դասական քաղաքների օրինակով ունեցել է պատվարով ամրացված թաղամաս, առևտրաարհեստավորական կամ կենտրոնական թաղամաս, ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններ: Ամրակայված թաղամասը տեղակայված է եղել Վանքասարի լանջին` աղբյուրներից վերև: Թաղամասի ամենաբարձր տեղում տեղակայված էր պատվարը:  Լանջի ստորոտում  անցկացված են եղել ջրագծերը: Սարի հարթավայրային մասում` աղբյուրներից հարավ, տարածվել է կենտրոնական թաղամասը, ինչը հաստատվում է միջնադարյան խեցեղենի և ապակու կտորտանքի, ինչպես նաև տարբեր կառույցների մնացորդների առկայությամբ: Ապագա քաղաքի վայրի ընտրությանը մեծապես նպաստել է աղբյուրների մոտիկությունը, ինչի շնորհիվ հեշտությամբ լուծվել է քաղաքի ջրամատակարարման խնդիրը: Քաղաքի արևելքում և հարավում տեղակայված են եղել գյուղատնտեսական բերքառատ հողատարածքները, որոնց ոռոգումը ապահովվել է Խաչենագետից եկող ջրմուղով:

 

 

 

Ամրակայված թաղամասը գտնվում էր Վանքասար լեռան ստորոտում` աղբյուրներից բարձր: Ամրակայված թաղամասի ամենավերևի մասում տեղակայված էր Ցիտադելը: Իսկ ստորոտն ի վեր անցնում էր ջրմուղը: Լեռան հարթավայրային մասում` աղբյուրներից հարավ, ընկած է Կենտրոնական թաղամասը, որի առկայությունը վավերացվում է տարեր շինությունների մնացորդներով, միջնադարյան կեռամիկայի և ապակու բեկորներով:

 

Քաղաքային գերեզմանոցը: հավանաբար, գտնվում էր կենտրոնական թաղամասից հարավ` այնտեղ, որտեղ հիմա հայտնաբերվել են վաղ քրիստոնեական գերեզմանների մնացորդներ: Քաղաքն ամբողջությամբ կառուցվել է տեղի սպիտակ կրաքարից: Շնորհիվ արհեստական կառուցված սանդղափուլերի` Տիգրանակերտը ձգվել է լեռան լանջերով ընդհուպ մինչև դրա ստորոտը, շրջապատված է եղել հզոր ամրոցային պատերով և ունեցել է ժայռափոր անցուղիներ: Դա եղել է փառահեղ սպիտակ քաղաք` ամբողջությամբ թաղված կանաչ այգիների մեջ: Այն գոյություն է ունեցել մինչև 14-րդ դարը: Ինչպես և սպասվում էր` պեղումները բացահայտեցին մեծ և հզոր քաղաքի հարուստ մշակութային կյանքի կառուցաշինական մանրամասները: Պեղումներով բացահայտված նյութերն ու կառուցվածքները հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է ընդարձակ քաղաք` կառուցված շինարարական սարքավորումներով` լուրջ պլանավորման հիման վրա: Ողորկ խորհանարդիկներով` առանց միացնող խառնուրդի օգտագործման շարված պատվարի պատերը, ամրացված այսպես կոչված «ծիծեռնակի պոչիկ» տեխնիկայով` ճանապարհորդների վրա թողնում էր անմոռանալի տպավորություն և զարմացնում էր հին քարագործների վարպետությամբ. հսկայական քարակտորների արանքում անհնարին է անգամ ասեղ խրել: Պատվարի գագաթային մասում կատարված պեղումները հիմնավորում են, որ 12-13-րդ դդ. այստեղ եղել է խիտ բնակեցված թաղամաս: Ամրոցի պատը այնքան էլ պաշտպանական նշանակություն չի ունեցել: 450 մ երկարությամբ համարյա ամբողջությամբ առանձնանում են ամրակցված թաղամասի հարավային պատի ժայռափոր հիմքերը: Պեղումների արդյունքում բացահայտվել է արդեն 320 մ երկարությամբ և 2500 քառ. մետր մակերեսով հատված: Քաղաքի կենտրոնական թաղամասում պեղված է 5-6-րդ դարի քրիստոնեական բազիլիկա: Եկեղեցին` Հայաստանում 4-6-րդ դարերում տարածված միանավ բազիլիկ է: Կառույցը շարված է հսկայական մաքրատաշ խորանարդներից` կրաքարային խառնուրդի օգտագործմամբ: Այդ միանավ դահլիճը առանձնանում է Հարավային Կովկասի նմանատիպ կառույցներից իր մեծ չափերով, կատարյալ սրբատաշ պատերով և ճարտարապետական դեկորով հագեցված լաստակով: Եկեղեցին ունեցել է զույգ պորտալներ` հարավային և հյուսիսային պատերում, ինչպես նաև ձևավոր քիվ: Եկեղեցու պեղումների արդյունքում հայտնաբերվել է պնակ խաչով և հայկական գրություններով: Քաղաքի հարավային մասի դամբարանային պեղումների արդյունքում հայտնաբերվեցին նաև վաղ քրիստոնեական գերեզմանոցների շարքեր, գտնվեցին խաչեր և քանդակված տապանաքարերի հնագիտական գտածոներ:

Հնէաբանական պեղումներ:  Պեղված  մասունքների մեջ առանձնանում են սև, գունավոր և գորշ խեցեղենի կատարյալ նմուշներ, որոնք վերագրվում են  մ.թ.ա. 1 - մ.թ. 1 դարերին, հայտնաբերվել են եղջերագավաթներ, կնիքներ, թալիսմանաքարեր, իսկ բազիլիկից` կավե պնակ հայկական գրություններով, վաղ միջնադարյան ապակի և 9-11 դարերի ջնարակապատ խեցեղեն: Տիգրանակերտի անտիկ դամբարանի տարածքում պեղվել են երկու կարասային գերեզմանոցներ, որոնցից մեկի մեջ ամբողջական գունավոր սափորների, երկաթյա օղակների, զարդարված քարերի և ոսկեջրած ականջօղերի հետ  գտնվել են նաև լավ պահպանված արծաթյա պարթևական դրամներ` ձուլված  մ. թ. ա. 1-ին դարի կեսերին: Տիգրանակերտի հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Խաչեն գետի ներքին հոսանքին առնթեր տարածությունը յուրահատուկ մշակութային և բնական լուսապսակ է, որը վկայում է այստեղ հայերի էթնոմշակութային  ներկայության մասին` ընդհուպ մինչև վերջին ժամանակները:

Շրջակա տարածքները:  Խաչենագետի իջվածքը յուրահատուկ բնապատմական միջավայր է, որտեղ գեղեցիկ բնական լանդշավտները պահպանում են չորս պատմամշակութային  դարաշրջանների հարուստ մշակութային ժառանգությունը. բրոնզի և երկաթի, անտիկ, վաղ քրիստոնեական և միջնադարյան:

Ուշ միջնադարյան ամրոց: Պեղումների վայրի հարևանությամբ գտնվում է նաև ուշ միջնադարյան ամրոց: Ուղղանկյուն ամրոցը, որն անկյուններում ամրացված է բարձր աշտարակներով, կառուցվել է պատմական տիրապետության ժամանակաշրջանում: 2010թ.-ի վերանորոգումից հետո այստեղ բացվել է Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որտեղ պահվում են պեղումների արդյունքում հայտնաբերված մասունքների մեծ մասը: Պալատի բլրի ստորոտից սկիզբ է առնում Ղարաբաղի ամենաջրառատ աղբյուրը՝ Շահբուլաղը (շահի աղբյուր), որն իր անվանումը ստացել է դեռ պարսկական տիրապետության տակ գտնվելու ժամանակաշրջանում: Աղբյուրի մոտ պահպանվել է նաև հին իջևանատան կառույցներից մեկը:

Վանքասար: Տիգրանակերտի ավերակներից ոչ հեռու, ծովի մակարդակից 290 մ բարձրության վրա գտնվում է Վանքասարը: Սարի գագաթին խոյանում է 5-րդ դարում կառուցված եկեղեցու գմբեթը: Իշխելով շրջապատի վրա` այն յուրահատուկ դիտարան է հանդիսանում, որտեղից բացվում է ողջ արևմտյան Ղարաբաղը և հարավային Կովկասի տեսարանը` ընդհուպ մինչև Մեծ Կովկսայան Լեռնագագաթը արևելքում: Վանքասարի վանքը փոքր, խաչանման, կենտրոնագագաթ եկեղեցիների տիպին է պատկանում: Վանքի պատերին կան հայկական գրություններ, իսկ ժամանակին այստեղ եղել են նաև խաչքարեր:

Գյավուրղալա: Տիգրանակերտից հյուսիս գտնվում է Գյավուրղալա կոչվող բնակավայրը (բառացի անհավատների ամրոց), որտեղ այսօր էլ պահպանվում են վաղ քրիստոնեական եկեղեցու ավերակները, դամբարանը` սարկոֆագներով, խաչի համար նախատեսված վաղ միջնադարյան սյունաշարը: Եկեղեցին պատկանում է 4-5-րդ դարերին:

Գերեզմանաթումբեր: Տիգրանակերտի ծայրամասերի հնագույն մշակույթը  ներկայացված է հիմնականում գերեզմանոցային համալիրներով, որոնք վերաբերում են բրոնզի և երկաթի դարաշրջաններին` մ.թ.ա. 2-1 հազարամյակներին: Հատկապես առանձնանում են այն բլուրները, որոնց մշակույթը, ըստ որոշ մասնագետների, կապված է վաղ հնդևրոպացիների տեղաշարժերի հետ: Հարուստ հնագույն մշակույթի վկաներ են նաև մ.թ.ա. 7-6 դարերին վերաբերվող քարից կերտված կանացի պատկերները:

Պաշտամունքային-քարանձավային համալիր: Տիգրանակերտից 3 կմ հեռավորությամբ, Խաչենագետի աջ ափին գտնվող մշակութա-քարանձավային համալիրը բաղկացած է ժայռային ապառաժին փորված եկեղեցուց, նախամուտքից և դամբարանից, դեպի այստեղ ձգվող երկար ժայռափոր և աստիճանաձև ճանապարհից: Ժայռերը ծածկված են խաչերով նկարված կոմպոզիցիաներով և հայկական ու հունական արձանագրություններով:

Քարանձավային համալիրի խաչային կոմպոզիցիաները վաղքրիստոնեական մշակույթի բնորոշ գծերից մեկն են: Խաչերը տեղադրված են բարձր աստիճանների և հենաձողի վրա, նկարված են զարդանախշային շրջանակների մեջ և կրում են Քրիստոսի հունարեն միացագրերը, ուղեկցվում են ծաղկային և թռչնային մոտիվներով` ինչը խորհրդանշում է մահվան նկատմամբ հաղթանակը, հոգու փրկությունը և դրախտը:

Ժայռափոր ջրանցույց: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև ժայռափոր ջրագիծ, որը սկիզբ է առնում Խաչենագետից և, անցնելով պաշտամունքային քարանձավային համալիրի ստորոտով, թեքվում է դեպի Տիգրանակերտ:  Ջրանցույցը, որից պահապանվել է 300 մ  և կազմված է թունելային մասերից, անմիջական կապ է ունեցել Տիգրանակերտի և նրա գյուղատնտեսական  շրջակայքի հետ: Ջրագծի պատերին պահպանվել են 9-11 դարերին փորագրված խաչեր:

Նոր հայտնաբերված ամրոցը: 2006թ. դեկտեմբերին Խաչենագետի ձախ ափին, Նոր Մարաղա գյուղի մոտ գտնվող սարի վրա, հայտնաբերեցին ամրոցի փլատակներ, որոնք վերաբերում են անտիկ շրջանի վերջին (2-3դդ.) կամ վաղ միջնադարին (4-8դդ.):  Այդ հզոր ամրոցը, Տեղեկացված լինելով Խաչենագետի ձախ ափին, և հատկապես Տիգրանակերտին մոտ գտնվելու հանգամանքը, վկայում է ռազմավարական այն կարևորության մասին, որը ձեռք է բերել Արցախի  2-րդ մեծությամբ իջվածքը` սկսած հնագույն ժամանակներից, որպես լեոնային երկրի պաշտպանության համակարգ:  

Վիրտուալ տուր Տիգրանակերտում

Վիրտուալ տուր Վանքասարում



17:54 Դեկտեմբեր 06, 2012