• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Տնջրի (Հսկա Չինար)

 

Անցնելով պատերազմի և խաղաղության հարյուամյակներով, բազմաթիվ բռնատիրություններով ու անորոշ ապագայով, հայկական փոքրիկ հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, դեռ անփոփոխ է մնում 2000 ամյա ծառ, որի անունն է Տնջրի: 

Ստեփանակերտից 37կմ հյուսիս, հյուսիս-հարավ մայրուղուց ոչ հեռու Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում հսկայական Սոսին: Հսկան 2035 Տարեկան է, 27մ շառավղով, 54մ բարձրությամբ և մինջև կես մետրի հասնող տերևներով: Բնի ներքին շառավիղը 44մ2 է, մեծ բավականին, որպեսզի այնտեղ տեղավորվեն 100 հոգի: Թագի ընդանուր տարածքը կազմում է 1400մ2: Ենթադրաբար Տնջրին (Platanus orientalis լատ.) աշխարհի ամենամեծ ծառն է:

 

 

Համաձայն պատմական տվյալների Տնջրիի հովանու ներքո 5րդ դարում հանգստացել է հայոց այբուբենի արարիչ Մեսրոպ Մաշտոցը, հայ առաջին պատմաբան Մովսես Խորենացին հայ գրող և պոետ Սայաթ Նովան 18րդ դարում:

Նրա չափսերի և տարիքի պատճառով նրան հոգևոր նշանակությաուն են տալիս: կա մի հավատմունք որի համաձայն ծառը հրկիզողը կմահանա 7 օրվա ընդացքում:

Հավանաբար սա առաջացել է այն պաշտպանելու նկատառումներով, քանզի բազմաթիվ անգամ մի քայլի վրա էր հրկիզիչների կողմից նրան մոխրի վերածելու փորձերից: Խնդիրը այնքն սուր էր, որ ծառի մոտ մշտական պահակ էր լինում:

 

 

 

 

Չնայած բազմաթիվ փորձություններին, իր ճանապարհին, Տնջրին կենդանի մնաց, անցնելով  երկար դարաշրջաններ: Երբ Ղարաբաղը խորհրդային միության կազմում էր նրան շնորհվել էր վկայական ԽՍՀՄ տարածքում ամենամեծ ծառը լինելու մասին:

Համենայնդեպս այն պահպանվել և մնացել է կարևոր սրբավայր ու այցեվայր բոլոր նրանց համար ովքեր գալիս են տեսնելու վկայի, հայկական պատմության կենդանի խորհրդանիշի:

Տնջրիի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ պատմամշակույթային հուշարձաններ: որոնցից մատնանշական է վաղ միջնադարյան տաճարը, հին հանգստարանի փլատակները բազմաթիվ ու հիանալի խաչքարերով: 2008թ-ից տարվում են մոտակա տարածքների բարեկարգման աշխատանքներ:

17:49 Օգոստոս 03, 2015