• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


Ղարաբաղում, ինչպես և ցանկացած հարուստ և բազմակողմանի զարգացած մշակույթով ուրիշ պետությունում, անց են կացվում ամենամյա բազմաթիվ փառատոներ և տոներ: Ղարաբաղում լայն նշվում է եռատոն մայիսի 9-ը` Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի օր (Արցախի հայերը ուղղակի մասնակցություն են ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմին), Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման օր: Այդ օրը վերածննդի հրապարակում անց է կացվում ռազմական շքերթ, կազմակերպվում են մի շարք մշակութային և սպորտային միջոցառումներ: Անկախության օր (սեպտեմբերի 2) համարվում է ամենից հանդիսավոր տոներից մեկը: Տոնական միջոցառումներն այդ օրվա կապակցությամբ անց են կացվում ամբող հանրապետությունում: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Վերածննդի հրապարակում կազմակերպվում է տոնական համերգ տեղական և Հայաստանից ու արտերկրից հրավիրված արտիստների մասնակցությամբ: Տոնական օրը ավարտվում է հրավառությամբ: Անկախության օրը առավել հետաքրքիր են տոնում Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Այստեղ տոնական համերգից և հրավառությունից զատ կազմակերպվում է նաև էշերի վազք-մրցույթ, որում հաղթողները մրցույթի կազմակերպիչ հայտնի մեցենատ Լևոն Հայրապետյանի կողմից պարգևատրվում են դրամական մրցանակով: Բացի նշված միջոցառումներից զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արցախից, Հայաստանից և այլ երկրներից երիտասարդ կատարողների մասնակցությամբ համահայկական երգի <<Դար>> մրցույթ-փառատոնը, համահայկական մշակութային <<Մեկ ազգ մեկ մշակույթ>> մարաթոնը, որի մասնակիցների աշխարհագրությունը յուրաքանչյուր տարի ավելանում է:

Կրոնական տոներից մեծ շուքով նշվում են Սուրբ Ծնունդն ու Տյարն ընդառաջը (Սրբ. Վալենտինի օր): Այդ օրերին կազմակերպվում են ժողովրդական զվարճանքներ, տարբեր մշակութային կրոնական միջոցառումներ: