• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ

Ղարաբաղցու գունագեղ կերպարը ձևավորվում է շատ բնորոշ գծերով, որոնցից մեկը` բնության գրկում հանգստանալու և ուրախ ժամանակ անցկացնելու նկատմամբ սերն է: Դրանում ոչ քիչ ազդում է տեղական մեղմ կլիման և  ազդում է ճոխ բնությունը, որը մագնիսի նման ձգում է քաղաքից դուրս: Եվ զարմանալի չէ, որ Ղարաբաղը հայտնի է իր հանգստյան գոտիներով` յուրաքանչյուր շրջանում կան վճիտ աղբյուրների և ջրամբարների մոտ տեղակայված կուսական բնության բազմաթիվ գեղեցիկ անկյուններ, որտեղ սիրում է հանգստանալ տեղական բնակչությունը: Բավական է հարցնել և ձեզ ցույց կտան մի քանի հանգստյան գոտի կամ ուղղակի հարմար վայր: Չնայած, որ դրանցից շատերի մուտքն ազատ է, դրանք  սարքավորված են հաճելի հանգստի համար բոլոր անհրաժեշտությամբ (աղբյուր, տաղավար կամ սեղաններ նստարաններով, կրակարան և եռոտանի): Հարմարավետության սիրահարները իրենց ուշադրությունը պետք է սևեռեն մասնավոր հանգստյան գոտիներին, որտեղ չափավոր վճարի դիմաց, բացի վերը շարադրվածից կտրամադրեն ձեզ նաև շամփուրներ, փայտ, ամանեղեն, ինքնաեռ: Շատ մասնավոր հանգստյան գոտիներ ունեն լողավազաններ, խաղահրապարակներ, բիլիարդի կամ թեննիսի սեղաններ: Ամեն դեպքում հանգիստը բնության գրկում կհիշվի որպես Ղարաբաղի մասին ամենավառ տպավորույթուններից մեկը և կմնա ամբողջ կյանքում: