• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ

Երկրում ռեստորանների, սրճարանների, բիստրոների և բարերի մեծամասնությունը զբոսաշրջության սեզոնին աշխատում է ժամը 12:00-ից մինչև գիշերվա ժամը 02:00-ն: Դրանցից առավել շատ հաճախվողները աշխատում են շուրջօրյա:  Ինչպես ամեն տեղ, սնվելու  վայրը ընտրելիս, պետք է առաջնորդվել ողջախոհությամբ և մտնել այնպիսի հաստատություն, որտեղ հաճելի է, մաքուր և որտեղ շատ հաճախորդներ կան: Շատ ռեստորաններ առաջարկում են ավանդական խոհանոց` ներառելով խորոված, թխված բանջարեղեն, որսի միս և այլն: Կան նաև եվրոպական և ասիական խոհանոցներով ռեստորաններ: Հասարակական սննդի օբյեկտներում զբոսաշրջիկները կարող են ստանալ հայերեն լեզվով ճաշացուցակից զատ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով: Որպես կանոն մատուցողը պատրաստ է օգնել խմիչքների և ուտեստների ընտրություն կատարելիս: Ռեստորաններում, սրճարաններում և բարերում ընդունված է թողնել թեյափող հաշվի 10 տոկոսի չափով: Երբեմն այդ թեյափողը ներառվում է հաշվի մեջ: Եթե դուք բնակվում եք հյուրանոցում, որտեղ նախաճաշը մտցված է բնակվելու վճարի մեջ, պատրաստվեք շվեդական սեղանի կամ կոնտինենտալ նախաճաշի: Ամեն դեպքում, ձեզ սպասվում է բազմազանություն, որը ձեզ կուշտ կպահի ուղիղ կես օր:  Հյուրանոցներից շատերը մատուցում են թարմ բանջարեղեն, աղցաններ, պանրի տեսակներ, ձու (տարբեր ձևերով պատրաստված), մրգեր, յոգուրտներ, կարկանդակներ, աղանդներ և այլն:  Հյուրանոցներում նախաճաշը մատուցվում է մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Համընդհանուր օգտագործվող տաք ըմպելիք Ղարաբաղում հանդիսանում է թեյերի տարբեր տեսակներ, այդ թվում նաև խոտաբույսերից, որոնցից առանձնակի հանրաճանաչ է ուրցով թեյը: Որոշ  հասարակական սննդի օբյեկտներում թեյը ձեզ կմատուցեն անմիջապես թեյնիկով: Սակայն եթե դուք նախընտրում եք թեյ փաթեթիկներով, ապա այն ձեզ կմատուցվի ցանկացած վայրում: Սուրճի կուլտուրան մեր երկրում վերջին տարիներին  զգալի զարգացում է ապրել: Ղարաբաղում դուք կարող եք գտնել սուրճի բազմաթիվ տեսակներ: Շատ սրճարաններում ձեզ կառաջարկեն այդ  ըմպելիքի ամենահայտնի տեսակները Նեսկաֆեից-Կապուչինո: Լայն տարածում ունի բոված ու աղած սուրճի հատիկներից պատարստված թունդ ըմպելիքը, այսպես կոչված սուրճ հայկական ձևով:  Ղարաբաղում դուք կգտնեք զովացուցիչ ըմպելիքների բոլոր հայտնի տեսակները կոկա-կոլա, ինչպես նաև շշերում վաճառվող տարաբնույթ մրգային ըմպելիքներ: Լայն տարածում ունեն հայկական և եվրոպական արտադրության մրգային հյութերը: Ջուրը կարելի է խմել ծորակից, բայց ամեն անկյունում վաճառում են շշալցված խմելի ջրի տարբեր տեսակներ, օրինակ` Նոյ, ինչպես նաև տեղական և հայկական արտադրության հանքային ջրեր` Ջերմուկ, Դիլիջան, Քարվաճառ և այլն: Խոշոր սուպերմարկետներում կարելի է գտնել հայտնի սպիրտային խմիչքներ` գինի, օղի, վիսկի, բրենդի, գարեջուր ինչպես նաև տեղական արտադրության սպիրտային խմիչքներ մրգային և հատապտղային օղիներ, գինիներ: Ռեստորաններում և բարերում այս ամենից զատ ձեզ կառաջարկեն տնային գինեգործարանում պատրաստված օղի և գինի, որոնք առանձնանում են համայն յուրահատուկ որակով: Ղարաբաղում չնայած որ բնակչության մեծամասնությունը նախընտրում է ուտել տանը, ընտանիքի անդամների շրջապատում,  հասարակական սնունդի համակարգը լավ է զարգացած: Սա պայմանավորված է հիմանականում նրանով, որ ղ

արաբաղցիները ընկերներով բաժակի շուրջը նստելու կամ ընտանիքով ռեստորան կամ սրճարան հաճախելու մեծ սիրահար են: Իսկ քանի որ Ղարաբաղի ռեստորաններում միշտ պատրաստում են շատ համեղ ու գներն էլ  չափավոր են, ապա և հաճախորդներ էլ շատ են լինում, որը ևս նպաստում է ռեստորանային բիզնեսի զարգացմանը: Գրեթե յուրաքանչյուր  խոշոր բնակավայրում կան ռեստորան և սրճարան: Ստեփանակերտում, մայրաքաղաքի հյուրերը կարող են գտնել  հասարակական սննդի հաստատություն ցանկացած ճաշակի և դրամապանակի` պերճաշուք ռեստորաններից մինչև երիտասարդական սրճարաններ, խորովածանոցներ, որտեղ ձեզ կառաջարկեն բաց կրակի վրա պատրաստված տարբեր մսային ուտեստներ, որոնք կարող եք ուտել հենց տեղում բարի կանգնակի դիմաց: Մայրաքաղաքում առանձնապես շատ են խորովածանոցները Ադմիրալ Իսակովի փողոցում: Ռեստորաններում, որպես կանոն մատուցում են ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական և եվրոպական խոհանոցների ուտեստներ: Բոլոր ցանկացողները կաորղ են փորձել Ժենգյալով հաց (կանաչեղենով կարկանդակ), որը հանդիսանում է երկրամասի  խորհրդանիշը, քանի որ թխվում են միայն Ղարաբաղում:  Համառորեն խորհուրդ է տրվում փորձել տեղական թթի օղին, որը նույնպես արտադրվում է միայն Արցախում: Շատ սրճարաններ տեղակայված են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում` Ազատամարտիկների, Վ. Սարգսյան, Բաղրամյան: Դրանցից շատերը աշխատում են առավոտյան ժամը 12-ից մինչև գիշերվա ժամը 02:00-ն: Սպասարկող անձնակզմին ընդունված է թողնել ոչ մեծ թեյափող: Ռեստորաններում երեկոյան նվագում են կենդանի երաժշտություն: