• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Սեպտեմբեր

 

Սեպտեմբերի 1

-20:30- Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերա Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում:

Սեպտեմբերի 2

-13:00-18:00- Ցերեկային տոնական միջոցառումներ Ս. Շահումյանի անվան պուրակում / ցուցահանդես-տոնավաճառ,համերգներ/:

-22:00- Տոնական համերգ Վերածննդի հրապարակում:
Այլ տոնական միջոցառումներ

 

Արցախում տոնելու են Գինու չորրորդ փառատոնը

աՏող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործների Արցախից ու Հայաստանից: Արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու և գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ ու ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ:

Փառատոնի հյուրերի համար հնարավորություն է ընձեռնվելու համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստներ: Ինչպես միշտ, այս տարի ևս փառատոնի մուտքն անվճար է լինելու: Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ է հետապնդում խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար: Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից ու արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին ու շփվելու
տեղացիների հետ: