• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Իսլամական մշակույթի հուշարձաններ

Երկար դարեր լինելով  Իրանի իշխանության ներքո` Ղարաբաղը դարձավ իրանական աստիճանավորների և նրանց ընտանիքի անդամների բնակության վայր, ինչպես նաև 19-րդ դարի վերջում աստիճանաբար դարձավ իսլամը դավանող քոչվորների նստակեցության վայր:

Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, Ղարաբաղի մայրաքաղաք Շուշին հայտնվեց Իրանը Ռուսաստանի հետ կապող առևտրային ճանապարհների խաչմերուկում: Ռուասատանի և Իրանի միջև առևտրի բուռն զարգացումը հանգեցրեց նրան, որ քաղաքում ձևավորվեց  մուսուլման-շիաների բավականին խոշոր համայնք: Այսպիսով, 19-րդ դարի վերջին Ղարաբաղում, հատկապես նրա ցածրադիր վայրերում և Շուշիում, բնակվում էին բավականին քանակությամբ իսլամի հետևորդներ, որպեսզի ձևավորեն իրենց մշակույթը և հետևորդներին թողնեն մշակութային հարուստ ժառանգություն:

Հիմնականում դրանք հին գերեզմանատներում ցիրուցան եղած դերվիշների դամբարաններ, տապանաքարեր և մի քանի մզկիթներ են: Դրանք բոլորը կառուցվել են 19-րդ դարի վերջի կեսերին մարմնավորված քարում, ղարաբաղյան արհեստավորների հմուտ ձեռքերով և ակներևաբար ցուցադրում են քրիստոնեական և իսլամական մշակույթի յուրահատուկ միաձուլվածքը: Հուշարձանները նախագծվել են պարսիկ ճարտարապետների կողմից, հաշվի առնելով տեղական ճարտարապետության ավանդույթները, ինչի համար էլ հաջողությամբ զուգակցվում են գոյություն ունեցող ճարտարապետական շրջապատին:

 

Շուշիի Վերին Մզկիթ  Իսլամական մշակույթի ամենից հայտնի հուշարձաններից մեկը Շուշիի պարսկական մզկիթն է: Այն կառուցվել է 1883 թվականին իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի գծագրով քաղաքի մուսուլմանական մասի կենտրոնում: Շինության գլխավոր   ճակատի երեք կամարաձև մուտքերը ընդգծված են երկու բարձր մինարեթներով: Երկու մինարեթները գեղեցիկ զարդարված են գունավոր երկրաչափական զարդանախշերով: Մզկիթի առջև տեղադրված է ութանկյուն ջրավազան` շատրվանով: Ավելի քան 50 տարիների ընթացքում մզկիթը եղել է Շուշիի մուսուլմանների հոգևոր կենտրոնը: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմա-երկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում էին յուրահատուկ  ցուցադրանմուշներ, այդ թվում` արվեստի գլուխգործոցներ: 1992թ. մայիսին` Շուշիի ազատագրման ռազմագործողության ժամանակ, մզկիթին լուրջ վնաս էր հասցվել: Ներկայումս այնտեղ իրականացվում են լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ: 

Շուշիի մյուս պաշտամունքային շինությունները.   Ներքին մզկիթը կամ Գեժհար Աղայի մզկիթը` կառուցվել է 1875 թվականին ճարտարապետ Կերբելի սեֆի Խանի գծագրով: Հիմնականում այն կրկնում է Վերին մզկիթի ճարտարապետական որոշումները: Մզկիթի դիմացի հրապարակը շրջապատված է շենքերով, որոնցում տեղակայված էր կրոնական դպրոց-մեդրեսեն: Պահպանվել է նաև 2005թ. վերականգնված Սաաթլը թաղամասի մեկ մինարեթով մզկիթը, Շուշիի տարբեր մասերում` աղոթատներ:

Ֆիզուլիի Մզկիթը.

Կառուցվել է 1889 թվականին մեզ արդեն հայտնի ճարտարապետ Քերբելիի գծագրով: Գործնականորեն կրկնում են Աղդամի մզկիթի արտաքին ձևը: 

 

 

 

Աղդամի մզկիթը. Կառուցվել է  1870 թվականին ճարտարապետ Քերբելի սեֆի Խանի կողմից: Ըստ նախագծի` այն Շուշիի Վերին մզկիթի նույնատիպ պատճենն է: Պատերազմի արհավիրքները անցել են նրա կողքով: Մարտական գործողություններից որոշ չափով տուժած այդ մզկիթը այնուամենայնիվ գտնվում է բավականին տանելի վիճակում: Մզկիթի երկու մինարեթները, որոնք գտնվում են աղոթատան երկու կողմերում կառուցված են աղյուսից և զարդարված են երկրաչափական զարդանախշերով: 

 

Փանահ Խանի պալատն ու դամբարանը. 19-րդ դարի գեղեցիկ շինություն Աղդամի կենտրոնում մարզադաշտից ոչ հեռու, կազմված է բնակելի շենքերից և ընդունարանից, կառուցված տեղական կրաքարից: Պատերը դրսից գեղեցիկ զարդանախշված են քիվերով և քարի փորագրմամբ: Կողքին տեղակայված են Փանահ Խանի տոհմի անդամների գերեզմանատուն-դամբարանները: Համալիրը պահպանվել է մինչև մեր օրերը  անփոփոխ տեսքով: 

 

Խաչեն Դորբաթլուի, Խոջալուի, Բինիատլիի, Աղդամի, Ջիջիմլիի դամաբարանները. 19-րդ դարում դերվիշների և ազդեցիկ մուսուլմանների գերեզմանոցների վրա կառուցված այդ դամբարանները, իրենցից հիմնականում ներկայացնում են վրանաձև գմբեթներով բազմակողմանի  թմբուկներ: Դրսից դրանք զարդարված են մշակված քարով և գեղեցիկ քիվերով, հաճախակի` զարմանահնար փորագրմամբ:  

Այդպիսի զարդարանքը իրենից ներկայացնում է ավանդական իսլամական և հայկական ճարտարապետության համադրություն: Տեղական բնակչությունը այդ դամաբարանները կոչում է թուրքական «Գյումբեզ» անունով, որը թարգմանությամբ նշանակում է «գմբեթ»: Եվ, իրոք, այդ կառույցները  հիշեցնում են եկեղեցու գմբեթենր, որը բնակչության մեջ բազմաթիվ ավանդույթներ է ծնել հողով ծածկված եկեղեցիների մասին:

Իհարկե, այդ ավանդական մուսուլմանական դամբարանները, հաճախակի միհրաբներով տեղակայված են Մեքքայի կողմը:

Հարթավայրային վայրերում տեղակայված իսլամական ճարտարապետության այդ հուշարձանները շատ գեղատեսիլ են և անմիջապես ճանապարհորդների ուշադրությունն են գրավում:

Դամբարանների շրջակայքում հաճախ կարելի է հանդիպել նաև հմտորեն արված զարդանախշերով կամ քարի երկրաչափական փորագրությամբ քարե տապանաքարեր: