• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Քրիստոնեական եկեղեցու Սրբերը

 Ղարաբաղը լայն ճանաչում ունի քրիստոնեական աշխարհում, որպես քրիստոնեական եկեղեցու սրբությունների կենտրոնացված վայր: Հավատացյալ մարդիկ գիտեն, որ, հանդիսանալով Հարավային Կովկասում քրիստոնեության տարածման կենտրոններից մեկը, Ղարաբաղը սիրով ու հավատով մինչև մեր օրերն է պահպանել քրիստոնյաների  համար սրբազան նշանակություն ունեցող սրբությունները: Թերևս դրանցից ամենից հայտնին` Սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխն է, որը հանգչում է Գանձասարի վանքի համանուն մայր տաճարի զոհասեղանի տակ:

 

 

 

 

 

 

Հովհաննես Մկրտչի գլուխը: Պատմությունը, թե ինչպես է Հովհաննես Մկրտչի գլուխը ընկել Գանձասար, ժամանակակիցներին է հասել միջնադարյան պատմիչ Մովսես Կաղանկատվացու «Սուրբ Հովհաննես Մկրտչի  սուրբ գլուխը» աշխատությունում: Սուրբ Աստվածաշնչում պատմվում է Հովհաննես Մկրտչի սպասնության մասին, երբ Հիրոդ թագավորը Սոլոմեյի դրդմամբ հրամայեց գլխատել Սրբին:

Սակայն Աստվածաշունչը տեղեկույթուններ չի տալիս, թե որտեղ էր Մկրտչի գլուխը դրանից հետո: Աստվածաշնչյան պատմությունը շարունակել է պատմիչը: Ահա այսպես է այն հնչում կարճ շարադրմամբ` երկու ճգնավոր տան ավերակներից ելնող պայծառ լույս են տեսել, հայտնաբերել են Գլուխը, որն էլ ճաճանչում էր: Նրանք սկսեցին թափառել շրջակայքում և Գլխի հզորությամբ բուժում էին հիվանդներին: Այդ ընթացքում մի մուրացկան երազում տեսնում է Սուրբ Հովհաննես Մկրտչին, որը խնդրում է նրան քարանձավում քնած ճգնավորներից վերցնել Գլուխը և հեռացնել այն, որի համար մուրացկանին կտրվի հարուստ կյանք:  Մուրացկանը այդպես էլ վարվում է և թաքցնելով Գլուխը մախաղում նույնպես սկսում է դրա օգնությամբ հիվանդներին բուժել: Այնուհետև Գլուխը հայտնվում է կավագործի տանը, որտեղից առևանգվում է մի արքայորդու կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս:

Իմանալով դրա մասին, կաթոլիկները ցանկացան առևանգել Գլուխը, սակայն արքայորդին հասցրեց մասունքը իր հետ տանել Իբերիա: Այնտեղ Հովհաննես Մկրտչի գլուխը ձեռք է բերվել Արցախի մեծն իշխան Հասան Ջալալյանի եղբոր կողմից: 1211 թվականին Ղարաբաղի տիրակալը եկավ Իբերիա` եղբորից Գլուխը խնդրելու: Տեսնելով, որ եղբայրը չի համաձայնում ինքնակամ սրբությունը տալ, Հասան Ջալալյանը վերցրեց ուժով, բերեց իր թագավորության մայրաքաղաքը և թաղեց գերեզմանոցում: Հետո գերեզմանոցի վրա կառուցվել է Հովհաննես Մկրտչի անվամբ եկեղեցի, որը օծվեց մեծաթիվ հոգևորականների հավաքով (ավելի քան 700 քահանաներ): Վանքի պատերում որմնաշարվել են շատ ուրիշ մասունքներ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծնոտը, Սուրբ Զաքարի Աջը, Սուրբ Պանտալեյմոնի նշխարներ և այլն:

Գանձասարի վանքը, որի զոհասեղանի տակ թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը միշտ համարվել է ուխտագնացության հիմնական վայրերից մեկը Ղարաբաղում և հայտնի է հրաշքներով, որոնք կատարվել են այդտեղ ի շնորհիվ Սուրբ Գլխի: Վերջին հրաշքները կատարվել են այստեղ ոչ հեռու անցյալում ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ ադրբեջանական բանակի կողմից հրետակոծվող վանքի ուղիղ գմբեթի վրա թռչող արկերը հանկարծակի փոխում էին իրենց ուղղությունը և պայթում էին հեռվում, վանական համալիրին վնաս չպատճառելով: Իսկ 1992 թվականին բարձր պատերին, զոհասեղանի երկու կողմերին հայտնվել են պահապան հրեշտակների անձեռակերտ պատկերներ: Տարիների ընթացքում այդ պատկերները ավելի պարզ են դառնում և այսօր նկատվում են արդեն առաջին հայացքից:

Սուրբ Եղիշե Առաքյալը. Սուրբ Թադևոս առաքյալի մարտիրոսական մահից հետո մեր թվարկության 1-ին դարում Հասյատանի արևելյան շրջաններում քրիստոնեության լույսը քարոզող նրա աշակերտներից մեկը, Եղիշեն, մեկնում է Երուսաղեմ, որտեղ ձեռնադրվում է արևելյան երկրների եպիսկոպոս:

Վերադառնալով Կովկաս, Եղիշե առաքյալը սկսեց քարոզել քրիստոնեություն Դերբենդում և ամբողջ հյուսիսային Կովկասում, որտեղ բացի տեղի բնակիչներից, բնակվում էին նաև հրեաների և արամեների խոշոր համայնքներ:

Եղիշե առաքյալը կառուցեց Կովկասում առաջին եկեղեցին Գիսում, որտեղ բերվեց «անարյուն զոհ»: Սակայն քարոզչությունը թշնամաբար ընդունած որոշ հեթանոսներ,  սկսեցին հետապնդել նրան: Եղիշե առաքյալը մարտիրոսաբար զոհվեց մասկութների երկրում, Զերգուն լեռնահովտում, իսկ մասունքները գցվեցին հորը: 5-րդ դարի երկրորդ կեսին Վաչագան Բարեպաշտ թագավորը ձեռք բերեց Սրբի մասունքները, տեղափոխեց դրանք Արցախ, թաղեց բարձր լեռան վրա և գերեզմանի վրա կառուցեց մատուռ: Ավել ուշ մատուռի շուրջը կառուցվեց վանք, որը այդպես էլ կոչվում է «Սուրբ Եղիշեյի վանք»:Վանքում մինչև այժմ պահպանվում է  սուրբ Եղիշե առաքյալի գերեզմանը, տապանագիրը և մատուռը: Չնայած վանքի գտնվելու դժվարամատչելի վայրին` Մարտակերտի շրջանում, մինչև օրս էլ մարդիկ այցելում են այնտեղ` հավատալով Սուրբ Եղիշեի մասունքների հրաշագործ ուժին:

 

 

 

 

Սուրբ Գրիգորիս Եպիսկոպոս. Լինելով սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռը, Սուրբ Վրթանեսի որդին` Սուրբ Գրիգորիս եպիսկոպոսը տարածում էր քրիստոնեության լույսը Կովկասում, հատկապես Վրաստանում և Կովկասյան Ալբանիայում 4-րդ դարի 30-ական թվականներին: Կովկասյան Ալբանիայի տիրակալ հեթանոս Սանեսանը, տեսնելով, որ Գրիգորիսի լուսավորչական գործունեությունը կարող է վնասել իր իշխանության հիմքը, հրամայում է ձերբակալել Սուրբին: Գրիգորիս եպիսկոպոսին կապում են վայրի ձիու պոչից և բաց թողնում քարերի վրայով, մինչև նա մահացավ: Գրիգորիսի աշակերտները թաքուն նրա աճյունը տեղափոխում են Ղարաբաղ, որտեղ նրան թաղում են Ամարաս գյուղի մերձակայքում: Որպեսզի մասունքները զերծ մնան անարգելուց, թաղման վայրը չի նշվել և ժամանակի ընթացքում մոռացվել է: Սուրբ մասունքները ձեռք բերվեցին 489 թվականին: Պատմիչների վկայությամբ Վաչագան Բարեպաշտ թագավորը ցանկացավ գտնել Սրբի դամաբարանը և հոգևորականների ու մեծատոհմիկների ուղեկցությամբ մեկնեց Ամարաս: Մատե քահանային և Հովել Սարկավագին թաղման վայրի մասին տեսիլք էր երևացել: Հետևելով տեսիլիքին նրանք հայտնաբերեցին Սուրբ Գրիգորիսի աճյունը, ինչպես նաև Սուրբ Պանտալեյմոնի և Սուրբ Զաքարի մասունքներով անոթ: Մասունքների վրա կառուցվեց մատուռ, որը պահպանվել է մինչև այժմ, Ամարասի վանքի զոհասեղանի տակ:

Համաձայն Մովսես Կաղանկատավցու, Գրիգորիս եպիսկոպոսի դամաբարանը հնուց ի վեր համարվում էր «Սուրբ վայր»: Անզավակ զույգերը գալիս էին այստեղ ուխտագնացության, մի բուռ սուրբ հողից  վերցնում էին, հետո` զավակ ունենում: Տենդով տառապող մարդիկ նույնպես հող էին վերցնում և բուժվում: