• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ԹԱՏՐՈՆ

Թատրոնը միշտ էլ մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի մշակութային կյանքում: Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում, հայկական բոլոր խոշոր քաղաքներում գոյություն ունեին ամֆիթատրոններ, որտեղ բեմադրվում էին անտիկ հեղինակների ստեղծագործություններ: Նույնիսկ Արտավազդ երկրոդ թագավորը պիեսներ էր գրում: Ղարաբաղում, ինչպես նաև մնացած Հայաստանում թատերական արվեստը հարգանք էր վայելում: 19-րդ դարի երկրորդ կեսին Արցախի այն ժամանակի  ամենախոշոր բնակեցված վայրում` Շուշիում հիմնադրվեց 350 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով Խանդամիրյանի դրամատիկական թատրոնը, որտեղ բեմադրվում էին հայ և եվրոպական հեղինակների պիեսներ:  1932թ. հիմնադրվեց այսօր լայն ճանաչում ունեցող Վահրամ Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, որի հիմնադիրը եղավ հայ բեմի կորիֆեյ` ականավոր գործիչ Կամո Ալվարյանը: Թատրոնը տեղակայված է Հակոբյան 18 հասցեով: Թատրոնի խաղացանկում հիմնականում հայ դասականների և ժամանակակից հեղինակների պիեսներն են: Գործող թատորն կա նաև Ղարաբաղի մշակութային մայրաքաղաք Շուշիում: 2008թ. հունվարի 8-ին կառավարության որոշման համաձայն` Շուշիի <<Սոս Սարգսյան>> պատանեկան,<<Երվանդ Մանարյան>>  տիկնիկային և դրամատիկական թատրոնների միաձուլմամբ ձևավորվեց Շուշի քաղաքի <<Աստղիկ>> պատանեկան թատրոնը: 2008թ. հոկտեմբերի 28-ին կառավարության որոշմամբ Շուշի քաղաքի <<Աստղիկ>> պատանեկան թատրոնը վերանվանվեց <<Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն>>: Իր գոյության 5 տարիների ընթացքում թատրոնը բեմադրեց 12 ներկայացումներ, հյուրախաղերով ելույթ ունեցավ Արցախ և Հայաստանի տարածքում, մասնակցեց տարբեր փառատոների հանդիսանում է ոսկե մեդալակիր, արժանացել է դիպլոմների և  պատվոգրերի: Շուշիում կա նաև կինոթատրոն: Բոլոր կինոթատրոններում որպես կանոն ցուցադրվում են համաշխարհային կինոմոտոգրաֆիայի վերջին նորությունները: