• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պատրաստվում եք ճանապարհորդությո՞ւն կատարել դեպի Ղարաբաղ և ուզում եք հեշտացնե՞լ Ձեր առօրյան մնալու ընթացքում:

Խորհուրդ ենք տալիս դիմել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, որոնք գործում են Ղարաբաղի մշակութային մայրաքաղաք Շուշիում, մայրաքաղաք Ստեփանակերտում, Տիգրանակերտում և Ծաղկաշատ գյուղի՝ Նիկոլ Դումանի անվան տուն-թանգարանում: Այստեղ դուք կարող եք անվճար տեղեկություն ստանալ Ղարաբաղի տեսարժան վայրերի մասին, տեղեկություններ ստանալ Ձեր գտնվելու վայրի, նախատեսվող միջոցառումների մասին, տեղեկություններ ստանալ մնալու վայրերի, սնման կետերի, տրանսպորտային միջոցների և այլ ծառայությունների մասին: Դուք կարող եք օգնություն ստանալ նաև էքսկուրսավարների և գիդերի ծառայություններից օգտվելու ցանկության դեպքում: Տուրիստական խորհրդատուները, ովքեր տիրապետում են մի քանի լեզուների, կպատասխանեն ճանապարհորդության հետ կապված Ձեր բոլոր հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում կօգնեն Ձեզ պլանավորելու Ձեր հանգիստը:

Մատուցվող տեղեկատվությունը բազմաբովանդակ է և կախված է Ձեր կարիքներից և հետաքրքրություններից: Տեղեկատվական և գովազդային տպագիր նյութերը հանձնվում են Ձեզ անվճար:

 

 

Ստեփանակերտի տուրիստական տեղեկատվական կենտրոն

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փ.

Հեռ.՝(+374 97) 39 91 75

 

 

 

 

 

Շուշիի տուրիստական տեղեկատվական կենտրոն

Հասցե` ԼՂՀ, ք. Շուշի, Գարեգին Նժդեհ 3

Հեռ.`     (+374 47) 73 32 96

 

 

 

Շուշիի տուրսիատական տեղեկատվական կենտրոնից բացի, որը գործում է մշտապես, ԼՂՀ-ում գործում են նաև սեզոնային տուրիստական տեղեկատվական կենտրոններ Տիգրանակերտում և Ծաղկաշատում` ապրլից մինչև նոյեմբեր:

 Տիգրանակերտի տուրիստական տեղեկատվական կենտրոն

Հասցե`ԼՂՀ Ասկերանի շրջան, Տիգրանակերտ, "Տիգրանակերտ" պետական պատմամշակութային արգելոց

Հեռ.`(+374 97) 

 

 

Ծաղկաշատի տուրիստական տեղեկատվական կենտրոն

Հասցե`ԼՂՀ, Ասկերանի շրջան, գյուղ Ծաղկաշատ, Նիկոլ Դումանի տուն թանգարան և Ազգագրական թաղամաս:
Հեռ.` (+374 97) 23 43 27

Կարող եք նաև կապնվել մեզ հետ karabakh.information@gmail.com էլ. հասցեով